«ԼՈՒՅՍԸ» Ջերմուկում

Երկու շաբաթով  Ջերմուկ էին այցելել «Լույս» հիմնադրամի ուսանողները: Լինելով  բանիմաց երիտասարդներ ակտիվ համագործակցության շնորհիվ համայնքի երիտասարդներին ներկայացրեցին իրենց նպատակն ու անելիքներն , այնուհետև միանգամից անցան գործի: Առաջին շաբաթվա մեջ նախատեսված ծրագրի համաձայն խմբերի բաժանվելով ՝«Լույսի» ուսանողների մի մասը ավելի հետաքրքիր և բովանդակալից դարձրեց կրտսեր և միջին տարիքի երեխաների առօրյան՝ նրանց հետ անցկացնելով զանազան ինտելեկտուալ խաղեր և մրցույթներ: Իսկ խմբի մյուս մասը տարբեր թեմաներով սեմինարներ անցկացրեց  բարձր տարիքի երիտասարդների և ավագ դպրոցականների հետ:  «Լույս» հիմնադրամի ուսանողները 2-րդ շաբաթվա մեջ հյուրնկալվեցին Ջերմուկի կենտրոնական գրադարան, որտեղ անցկացվեց սեմինար «Կրթությունը Հայաստանում և արտասահմանում» խորագրով:Հաջորդ օրերին  կազմակերպվեց  նաև կինոդիտում, որը երիտասարդների համար և ուսուցողական էր և խորիմաստ: Նրանք հանդիպում ունեցան նաև Ջերմուկի քաղաքապետ Վ.Հովհաննիսյանի հետ և ծանոթացան քաղաքի զարգացման հետագա ծրագրերին:  Ուսանողները սովորելով միջազգային լավագույն համալսարաններում՝ իրենց փորձն ու գիտելիքները փոխանցեցին իրենց սերնդակիցներին:   Սեմինարները բավական արդյունավետ և հետաքրքիր էին համայնքի երիտասարդների համար,  ուստի նրաք պարբերաբար հանդիպումների ընթացքում ընկերացան և  հրաժեշտի նախօրեին  Արփայի ափին խարույկի շուրջ միասին երգեցին և կիսեցին իրենց տպավորությունները:
Leave a Comment