Իմ սարերի մարգարիտները
Կակաչազգիների ընտանիքին պատկանող 25-70 սմ բարձրության հասնող միամյա խոտաբույս է: Ցողունն ուղիղ կանգնող է, ճյուղավորվող,անկյունանիստ,ծածկված կոպիտ մազիկներով: Տերևներն ունեն հերթադիր դասավորություն,տերևաթիթեղները մոխրականաչավուն են, խորը փետրաձև կտրտված: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին: Ծաղիկները գագաթային են, խոշոր, ծաղկակոթունները ծածկված են կոպիտ մազիկներով, ծաղկաթեթերը լայն են, վառ կարմրավուն, երբեմն վարդագույն կամ սպիտակ գույնի:
Աճում է որպես մոլախոտ ցանքերում, դաշտերում: Հաճախ մշակվում է որպես դեկորատիվ բույս: Բույսը պարունակում է 13% ալկալոիդներ, այդ թվում ռեադին և պրոտոպին: Ծաղիկներում հայտնաբերվել է 12% ճարպայուղ, 40% ներկող կարմիր նյութ, 20% բուսախեժ: Սերմերում հայտնաբերվել են մինչև 40% ճարպայուղեր:
Բուժական նպատակներով օգտագործում են ծաղկաթերթերը, որոնք հարկավոր է չորացնել ստվերում, լավ օդափոխվող տեղում:
Մասրենի,Վարդենի
Մասրենին վարդազգիների ընտանիքի վայրի բույսերի սովորաբար մինչև մեկ մետր բարձրության թուփ է։ Լատիներեն անվանումն է. Rosa L.։ Ծաղիկները` մեկական կամ հավաքված հովանոցավոր ծաղկաբույլում, երկսեռ են, սպիտակ, վարդագույն, կարմիր, դեղին։ Պտուղը ընկույզիկ է, բազմասերմ, պտղաբույլը` մսալի, ոչ հյութալի։նՄասրենին 20 սմ–ից 1-2մ բարձրությամբ թուփ է, ունի վարդագույն կամ սպիտակ, հաճելի բուրմունքով, միայնակ մեծ ծաղիկներ մասրենու ծաղիկն ունի 5 պսակաթերթ։ Աշնանը մասրենու վրա նկատվում են նարնջագույն կամ կարմիր, հյութալի, կեղծ պտուղներ, որոնք առաջանում են ծաղկակալի գերաճից, իսկ իսկական պտուղները մանր միասերմ ընւզիկներ են։ Մասրենու պտուղները պարունակում են 2-18% C վիտամին, վիտամիններ` P, B1, B2, K, E, պրովիտամին A, մինչև 24% շաքար,կիտրոնաթթու, խնձորաթթու, անտոցիանաձին, պեկտինային և դաբաղիչ նյութեր։ Պարունակում է նաև հետևյալ քիմիական տարրերը` նատրիում, կալիում, մագնեզիում, մանգան, ֆոսֆոր, երկաթ։
Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են պտուղները, որոշ չափով, նաև ծաղիկները, տերևները, կեղևը և արմատը։ Դեռևս Հիպոկրատը նշել է, որ մասրենու պտուղները հիանալի հակաբորբոքիչ միջոց են։ Մասրենու տերևները օգտագործել է քթային արյունահոսության ժամանակ, իսկ ծաղիկների հյութը` հարբուխի դեպքում։
Մասրենու պտուղներից պատրաստում են մուրաբա, հյութ, վիտամինային օշարակ։ Ջրագոլորշային թորման եղանակով ծաղիկներից ստացվում է հատուկ յուղ, որը լայն կիրառություն ունի բժշկության մեջ։