Գնարբուկ ,Արևածաղիկ

Գնարբուկազգիների  ընտանիքին պատկանող  ձվաձև թաղիքատիպ մերձարմատային վարդյակով բազմամյա խոտաբույս է:Ցողունը մերկ է:Ծաղկում է մայիսին:Ծաղկացողունի ծայրին  ցած  թեքված ոսկեդեղին ծաղիկներով հովնոցն է:Պտուղը գորշ,բազմասերմ տուփիկ է,որը ծածկված է բաժակաթերթիկներով  և  վերևում  բացվում է դեպի ներս գնացող 10 անցքերով:

Տարածված է Շիրակում,Լոռիում,Եղեգնաձորում,Սևանում,Իջևանում,Երևանում,Սյունիքում,Ապարանում:

Կանաչ հատվածներում  պարունակվում է 500-600  մգ %  վիտամին C ,մինչև  30 գմ % պրովիտամին A (կարոտին),մեծ քանակությամբ  ֆլավոնոդիներ,սապոնին (տերևներում 2 % ),իսկ արմատներում 10 %):Չորացրած  բույսի մեջ  պահպանվում է 80-95  %  վիտամին C :

Բուժահումնք  են հանդիսանում կոճղարմատը,արմատներն ու ծաղիկները:

 

Արևածաղիկ

Բարդածաղկավորների  ընտանիքին  պատկանող միամյա խոտաբույս է ,որի բարձրությունը հասնում է 1-2,5 մ-ի:Արմատն առանցքային է:Ցողունը  տերևների նման  կոպտամաշկ է,որ ճյուղավոր:Տերևները հերթադիր են,կոթունավոր,սրտաձվաձև,գագաթայինները ՝ օվալաձև:Ծաղիկները  հավաքված են  միայնակ  զամբյուղներով.արտաքին  ծաղիկները լեզվակավոր են,դեղին,իսկ ներքին  ծաղիկները  խողովակավոր են,մուգ դեղնավում:Ծաղկում է օգոստոս -սեպտեմբեր ամիսներին:Պտուղը քառանկյուն  սերմիկ է:

Մշակվում է Հայաստանի տարբեր գոտիներում:

Տերևներում  պարունակվում  են կաուչուկ,տարբեր խեժեր,իսկ ծաղիկներում  ներկվոց միացություններ,կվերցմերիտրին,քոլին,բետաին:Պտուղներում  կա մեծ քանակությամբ  ճարպայուղ:Տերևներն ու լեզվակավոր  ծաղիկները  հավաքել ծաղկման  շրջանում :Հավաքել  միայն պայծառ  դեղնավուն ծաղիկները:Առանց վնասելու  անմիջապես  ճորացնել մութ  տեղում:Տերևները պոկել  միայն կանաչ  վիճակում և չորացնել բաց օդում,ստվերում:

Մարիանա Արշակյան

Leave a Comment