Բոխնի ,ДЯГИЛЬ,ANGELICA L.

   Հովանոցավորների  ընտանիքին պատկանող  բազմամյա խոտաբույս է:Ցողունը սնամեջ է ,խողովակատիպ,մինչև 1 մ   (երբեմն  մինչև 2 բարձրությամբ):

Տերևաթիթեղները  կրկնակի  կամ եռակի  փետրաձև կտրտված  են,ներքևի  կողմում  մոխրագույն  կանաչավուն գույնի:Տերևակոթունի կտրվածքը եռանիստ է,ակոսիկով:Ցողունի մոտ տերևապատյանները  խիստ ուռած են:

Ծաղիկները մանր են ,սպիտակ  կանաչավուն,վարդագույն երանգով:Հավաքված են խոշոր,բազմաճառագայթ հովանոցներով:

Տարածված   է լեռնային   բարձրադիր  գոտիներում Իջևանում,Վանաձորում,Ապարանում:Աճում է խառը  անտառներում ,խոնավ  մարգագետիններում,անտառային գետակների ու առվակների ափերին:Լավ մեղրատու բույս է:

Կանաչ   զանգվածում  պարունակվում են մինչև   75 մգ % վիտամինն C, 23,7 մգ % երկաթ  0,85 մգ  %նիկել,1,76 մգ  %պղինձ,4,4 մգ % մանգան,0,14 մգ % տիտան,0,55 մգ % բոր ,1,7 % կալցիում ,0,4%  ֆոսֆոր:Տերևներում   կոկոնակալման  փուլում   կուտակվում  են մինչև  16,8% պրոտեին,,3,8%ճարպ ,14,2 %թաղանթանյութ ,13,5 %

մոխիր:

Բուժական նպատակներով   օգտագործելու  համար  հանել  կոճղարմատները արմատների  հետ,լվանալ սառը ջրով,չորացնել ծածկի տակ կամ բաց օդում:Առաջին  տարվա   բույսի կոճղարմատները  արմատների  հետ պետք է   հանել աշնանը,իսկ երկրորդ   տարվա բույսը ՝  գարնանը:

      

       

       

Մարիանա Արշակյան

Leave a Comment