Բնապահպանական ակցիա Խոսրովի արգելոցում

Հուլիսի 29-ին մի խումբ բնապահպան ակտիվիստներ եղան Խոսրովի արգելոցում, որի տարածքում սրճարան է կառուցվում, ինչը, ըստ բնապահպանների, անօրինական է: Ակցիայի մասնակիցները պահանջում էին.

1) Ապամոնտաժել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում կառուցված քարե շինությունը:

2) Դադարեցնել «հակահրդեհային ճանապարհների» անվան տակ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացվող ճանապարհաշինությունը:

3) Պատասխանատվության կանչել բոլոր այն պաշտոնատար անձանց, ում մասնակցությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի որոշակի հատվածի պահպանման ռեժիմը փոփոխվել է «Գիլան» կոչվող արգելավայրի և այդ տարածքում զվարճանքի օբյեկտ կառուցելու թույլտվություն է տրվել:

4) Պարտավորեցնել նշյալ պաշտոնատար անձանց և կառուցապատումն իրականացնող «Հովազաձոր» ՍՊԸ-ին փոխհատուցել բոլոր այն վնասները, որոնք պետք է առաջանան քարե շինությունը (օբյեկտը) ապամոնտաժելու և «Խոսրովի անտառ» պետական արգելոցն իր նախկին վիճակին բերելու ընթացքում:

5) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում` արգելոցային ռեժիմը համապատասխանեցնել Հայաստանի մասնակցությամբ միջազգային պայմանագրերի չափանիշներին, այդ կապակցությամբ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ և այդ գործընթացին մասնակից դարձնել նաև շահագրգիռ կողմիս: Պահանջները չիրականացնելու դեպքում 2-3 շաբաթվա ընթացքում կկազմվի քաղաքացիական անկախ և արդար դատարան, որն էլ վճիռ կկայացնի:

Լուսանկարի հեղինակ ՝ Արեգ Բախչինյան

Leave a Comment