Բարի Գալուստ Գուգարք ճամբար
Հուլիսի 5-ին Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղից և Սարավան,Գորայք համայնքներից ճամբար մեկնեցին մեծ թվով երեխաներ: Գնդեվազ գյուղից ճամբար մեկնեց 7 հոգի,10-15 տարեկան հասակի: Գնդեվազ գյուղում ահագին ժամանակ էր,ինչ երեխանեին ճամբարներ չէին տանում: Սա շատ լավ առիթ էր, որպեսզի երեխաները շփվեն իրենց հասակակիցների հետ, կիսվեն իրենց գիտելիքներով: Ճամբարի անունը Գուգարք է: Գուգարք ճամբարը գտնվում է Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի մոտ:Գուգարք ճամբար էին եկել Հայաստանի տարբեր մարզերից երեխաներ: Ճամբարում երեխաների օրը շատ լավ էր անցնում: Երեխաները առավոտյան ժամերին մարմնամարզություններ էին անում, խաղում էին: Մասնակցում էին մի շարք միջոցառումների և իրենք էին կազմակերպում միջոցառումներ: Ամեն մի խումբ ուներ իր կազմակերպիչը: Երեխաները տարբեր վայրեր այցելեցին: Եղան Հայոց Մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն թանգարանում:
Երեխաները Գուգարք ճամբար մեկնեցին 15 օրով:
Վերադարձան երեկ ժամը 18:00:Տպավորությունները հիանալի էին:
Լուսանկարների հեղինակ՝ Էմիլ Արշակյան