Ամուլսարի ոսկու հանքավայրը Ջերմուկի զբոսաշրջությանը խոչընդոտ չէ. էկոնոմիկայի փոխնախարար

Ջերմուկի զբոսաշրջային զարգացման ծրագիրը կյանքի կկոչվի` Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրին զուգահեռ: Այդ մասին այսօր` հուլիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայիփոխնախարար Արա Պետրոսյանը:Նրա խոսքով` արդեն պատրաստ է Ջերմուկի զարգացման նոր ծրագիրը, որը պատրաստել է շվեյցարական «Թայգեր Դեվ» ընկերությունը, ընդ որում` շվեյցարացիները մանրակրկիտ ուսումնասիրել են բնապահպանական բոլոր ռիսկերը: Քաղաքի զարգացման ծրագրին համապատասխան` կազմվելու է նաեւ քաղաքի գլխավոր հատակագիծը:

Հարցին, թե արդյո՞ք Ջերմուկից 12 կմ հեռավորության վրա գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը չի խոչընդոտի Ջերմուկի զբոսաշրջության ծրագրին, Ա. Պետրոսյանն ասաց, որ աշխարհում շատ արդյունաբերական ու էկոլոգիապես վտանգավոր գոտիների կողքին կան տուրիստական կենտրոններ: «Մենք հումքային երկիր չենք, ռեսուրսներ չունենք հանքարդյունաբերությունը չզարգացնելու, բայց պետք է բալանսավորել դա զբոսաշրջության հետ»,- ասաց Ա. Պետրոսյանը` հավելելով, որ հանքավայրի եկամուտները կօգտագործվեն բնապահպանական նպատակներով:

http://news.am/arm/news/114512.html 

Leave a Comment