Տղամա՜րդ, չէ մի չէ…..

Մարիամ Սուխուդյանն իր մտքերը սկսել է արտահայտել բանաստեղծության տեսքով….. Ժամանակին  մարդիկ  ստեղծագործելուց ոգևորվում էին սիրուց, տառապանքից, հայրենասիությունից, Արարատ լեռան  ճերմակից: Իսկ ա՞յժմ…

Տղամա՜րդ, չէ մի չէ…..

ու՞ր ա Ձեր դուխը, արժանապատվությունը,
Երբ Ձեր տարածքն են զավթում, լավ էլ լռում եք, կզգթած ենթարկվում

Կի՜ն, տո չէ հա …..

Երեխուդ հանքարդյունաբերում են ու թունավորում, ու՞ր կորավ մայրը` երեխու պաշտպանը~~

Հայրենի՜ք, էդ ինչա՞
հայրենիքը դա վերացական բառ է,
քարտեզում մի ձև
դրոշի 3 գույն
Խաշ ու խաշլամա
Դհոլ ու զուռնա

Այն իրական չէ՜….
Շնչող չէ, ռեալ չէ….

Ու չնույնանանք Կոմիտասի ու մեր Մեծերի հետ
Նրանք էս տեսակ որակների հետ հեչ էլ կապ չունեն

Ինչ սուտ ա էդ սերը առ հայրենիք
Երբ կա լիքը գործ ու անելիք….

Ու չկան մարդիկ
Կան միայն ստվերնե՜ր իրարից փախչող, իրար սևացնող

 Հեղինակ` Մարիամ Սուխուդյան

Leave a Comment