Վերաբացահայտում ենք բնության եւ տուրիզմի բացառիկ հրաշքները (Լուսանկարներ)

Armenian Extreme Club-ի անունից հպարտությամբ ձեզ ենք ներկայացնում ևս երկու ստորգետնյա հրաշքներ: <<Կարմիր>> և <<Կիկլոպի>> քարանձավները գտնվում են Եղեգնաձորի մարզում, Մոզրով և Գնիշիկ գյուղերին հարող տարածքում հսկա <<Քարե կրկես>> կոչվող անկրկնելի գեղեցկության կրաքարե ժայռային գոյացությունների մեջ: Քարանձավները իրենցից ներկայացնում են ՀՀ հերթական չօգտագործված պոտենցիալ արկածային և էքստրեմալ տուրիզմի ոլորտում: Սակայն հաշվի առնելով այն փաստը, որ մեր հասարակությունը դեռ պատրաստ չէ նման վայրերը ճիշտ օգտագործելուն, և ամենայն հավանականությամբ դրանք կդառնան հերթական խորոված ուտելու տեղ, ցանկալի ենք համարում քարանձավների տեղի և օգտագործման մասին չափից ավել չբարձրաձայնել: Ամեն դեպքում տեղյակ եղեք նման գեղեցկությունների գոյության մասին և հպարտացեք մեր հայրենիքի անկրկնելի բնության գեղեցկությամբ: Տվյալ տարածքում է գտնվում նաև <<Անահիտի>> քարանձավը, որի մասին մանրամասն կներկայացնենք հաջորդող հոդվածներում:

Քարանձավները կարստային են, ներսում կարող եք տեսնել բազմաթիվ գեղեցիկ գոյացություններ` շիթաքարեր, կաթիլաքարեր, որոնք «Կարմիրում» բացարձակապես կարմիր գույնի են: Իսկ նախամուտքը ժամանակին բնակավայր է ծառայել քարանձավաբնակ մարդկանց համար. այն տեղ դեռ պահպանվել են մուտքի պատը, դուռը և մի քանի կիկլոպյան կառույցների մնացորդներ:

https://www.facebook.com/groups/extremals/
Լուսանկարները   և  Ինֆորմացիան տրամադրեց Armenian Extreme Club-ը

 

Leave a Comment