Վարդեր, որքա՜ն լավն եք ու քնքուշ…

Երբ հայտ նվեցի երկրաբանական թանգարանում,այնտեղ ես և’ զարմացա, և’ հիացա:Դրանից հետո չէի պատկերացնում,որ կտեսնեմ մի այնպիսի բան, որ ինձ ավելի կհետաքրքրի:Սակայն, երբ մտա բուսաբանական այգի,  հայացքներս անմիջապես փոխվեցին:
Այնտեղ տեսա այնպիսի բույսեր,ծաղիկներ և ծառեր ,որոնց մասին առաջ գաղափար անգամ չունեի:Ինձ շատ դուր եկավ վարդերի կոլեկցիոն հողամասը ,որի մասին մեզ այնքան վառ և տպավորիչ ներկայացրեց բուսաբանական այգու գիտաշխատող Անուշ Ներսեսյանը:Նաև ցախակեռասազգիներին պատկանող ձյունապտղիկ սպիտակը և ձիթենազգիներին պատկանող կիպրոս սովորականը:

Շնորհակալ եմ երկրաբանական թանգարանի անձնակազմին գեղեցիկի և հետաքրքրի հետ հարաբերվելու հնարավորություն ընձեռելու համար:

Մանե Դավթյան

Leave a Comment