ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՄՍՅԱԿ` 2012թ. հունիսի 5-ից հուլիսի 5-ը

Մաշտոցի պուրակի քաղաքացիական պայքարում մեր հիմնական զենքը եղել է ՀՀ Սահմանադրությունը: Հուլիսի 5-ի Սահմանադրության տոնի կապակցությամբ հունիսի 5-ից հուլիսի 5-ը հայտարարում ենք Սահմանադրության Միամսյակ:

Մաշտոցի պուրակում և այլ վայրերում կազմակերպելու ենք տարբեր միջոցառումներ` ելույթներ քաղաքացիական ամբիոնից, դասախոսություններ, քննարկումներ ֆեյսբուքում, լուսանկարների և ֆիլմերի ցուցադրություններ, մշակութային և քաղաքացիական ակցիաներ, համերգներ:

Ամեն ուրբաթ երեկոյան քաղաքացիական ամբիոնից կհնչեն ելույթներ սահմանադրական կարգի և դրա հաստատման թեմաներով: Շաբաթ և կիրակի երեկոները կլինեն լեցուն մշակութային միջոցառումներով և զանազան ակցիաներով: Բոլոր միջոցառումների մանրամասենրի մասին նախապես կհայատարարենք:

Կոչ ենք անում բոլոր համալսարանների ուսանողներին, փորձագետներին, լրագրողներին այս միամսյակի ընթացքում հանրային օրակարգ բարձրացնել սահմանադրությանն առնչվող տարբեր թեմաներ:

***

Ուրբաթ օրը` հունիսի 8-ին, ժամը 19:19 Քաղաքացիական ամբիոնից ելույթ կունենա քաղաքագետ Էդգար Վարդանյանը: Թեման` Սահմանադրական կարգի էությունը:

Մաշտոցի պուրակի ակտիվիստներ

Հունիսի 5, 2012թ.

Leave a Comment