Ջերմուկ. “Իսկ ու՞ր է Բնապահապանության նախարարությունը”

Ջերմուկից ուղիղ գծով 12 կմ հեռավորության վրա գտնվող Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման հետ հարցը դուրս է բերել խնդրի նոր շերտեր: Մայիսի 31-ին ժամը 12:00-ին “Ջերմուկի զարգացման կենտրոն” ՀԿ-ն կազմակերպել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների ՇՄԱԳ-ի, ջրային ռեսուրսների ռիսկերի հետ կապված աշխատանքային քննարկում: Այն նախատեսում է մի շարք փորձագետների մասնագիտական կարծիքների ամփոփում և “Գեոթիմ” ՓԲԸ -ի կողմից ներկայացված Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ-ի ուսումնասիրության պարզաբանում: Հրավիրված կողմերն էին`
Բնապահպանության նախարարություն, ով արդեն որ երրորդ անգամ է չի ներկայանում հանրությանը, “Գեոթիմ” ՓԲԸ` այս անգամ մենք պատիվ ունեցանք լսել նաև մյուս կողմի կարծիքը, Քնարիկ Հովհաննիսյան`Տեխնիկական գիտությունների թեկնածու, ջրաբան, փորձագետ,Կարինե Մայսուրյան` “Ջրի Որակ” Տեխնիկական հանձնաժողովի նախագահ, Կարինե Դանիելյան` Կայուն զարգացման հիմնադրամ ՀԿ, Ինգա Զառաֆյան` Էկոլուր ՀԿ, Ռուբեն Յադոյան` երկրաբանական գիտությունների թեկնածու, Սոնա Այվազյան` Հակակոռուպցիոն կենտրոն, Գոհար Ղազինյան: Հրավիրված կողմերը արտահայտեցին իրենց կարծիքներն ու մտահոգությունները Ամուլսարի ոսկու հանքի շահագործման վերաբերյալ: Ի հայտ եկան նոր մեղադրվող կողմեր…
Ծրագրի իրականացման ընթացքում Բնապահապանության նախարարության կողմից 40 օրվա ընթացքում անկախ փորձաքննություն են ապահովվել Ավետիսյան Հրանտը, Մարգարիտա Առուստամովան, ինչպես նաև Բնապահապանության նախարարությունը ինքն է որոշել` որ համայնքները կարող են համարվել ազդակիր համայնքներ: Այստեղ բախտի բերմամբ , թե պատահմամբ Ջերմուկը սպրդել է նախարարության աչքից:


Եթե Ջերմուկը ազդակիր համայնք չէ, ապա նոյեմբերի 28-ին տեղի ունեցած հանրային քննարկումները ինչպե՞ս է որակում Գեոթիմը ՓԲԸ և բնապահպանույան նախարարությունը: Հանրային քննարկման մասին չկան արձանագրություններ ոչ “Գեոթիմ” ՓԲԸ ի կողմից, ոչ էլ` նախարարության կողմից: Ավելին, անգամ այս պահին այն բոլոր քննարկումները, որոնք տեղի են ունենում Ջերմուկի երիտասարդների ջանքերով, նույնպես “կհամարվեն բարի կամքի դրսևորում”: Այդ դեպքում առաջանում են հետևյալ հարցերը.


Ե՞րբ է Բնապահպանության նախարարությունը ներկայանալու հանրությանը:
Ե՞րբ է Բնապահպանության նախարարությունը այս հասարակական քննարկումների այդյունքների հետ հաշվի նստելու և արձանագրություն կազմելու:
Ե՞րբ է Ջերմուկը ազդակիր համայքն համարվելու և ինչու՞ մինչ օրս այն ազդակիր համայքն չի եղել:

“Ջերմուկը հանք չի դառնա”

քաղաքացիական նախաձեռնություն

Leave a Comment