Ջերմուկ. Արփայի կիրճում ՀԷԿ են կառուցում

ՀԷԿ կառուցելու համար նախ պետք է անցկացնել հասարակական լսումներ, նախագիծը պետք է ունենա շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացություն: Պետք է ճշտել արդյոք այդ տարածքն ընդգրկվա՞ծ է «Ջերմուկ» ջրաբանական արգելավայրի տարածքում:


Մի շարք հարցեր, որոնք դեռևս չունեն պատասխան: Օրերս մեր նկարահանող խումբը Ջերմուկում էր և արդեն Արփայի ափին գտնվող մեծ քարերը ճաքացրել էին, որպեսզի տեղափոխեն տարածքից, երևում է` խանգարում է շինարարությանը: Կտրվել են մի քանի ծառեր: Ու՞մ է պատկանում ՀԷԿ-ը: Ո՞վ է պատասխանատու իրականացվող գործողությունների համար: Ջերմուկի բնակիչներից Մակեդոն Ալեքսանյանն ասաց, որ կկտրվեն էլի ծառեր, իսկ 2000 մ բարձրության վրա շատ դժվարությամբ են ծառերն աճում: Իսկ մեզ մոտ այն աճել է, եւ այն պետք է պահպանել:Այդ նախագծի մասին բնակիչներն էլ որևէ տեղեկատվություն չունեն և չեն մասնակցել հասարակական լսումների: Միայն հավաստում են, որ ծանր տեխնիկան նոր-նոր է հայտնվել Արփայի ափին:
Թեհմիեն Ենոքյան

Լուսանկարը` Մակեդոն Ալեքսանյանի

Leave a Comment