Ջերմուկի քաղաքապետի բաց նամակը

Հարգելի  «Գեոթիմ» ընկերություն,  կոչ ենք անում Ջերմուկ քաղաքում առկա խնդիրները շահարկելու փոխարեն,  չշեղել հասարակության ուշադրությունը հաքնարդյունաբերության հետևանքով շրջակա միջավայրին և ՀՀ բնակչությանը հասցվող վնասներից,  զբաղվել  սեփական գործունեությունից բխող ռիսկերի պարզաբանմամբ պատասխանել  ժողովրդի անհանգստությանն ու փորձագետների անպատասխան հարցերին:

Ջերմուկի քաղաքապետարանն այս էլ քանի տարի է ակտիվ գործողություն է իրականացնում տուրիզմի և ենթակառուցվածքների զարգացման,  ներդրումների ակտիվացման ոլորտում:
Վերջին 5 տարիներիների ընթացքում քաղաքում կատարվել են շուրջ 4 մլրդ դրամի ներդրում, կառուցվում է երկու խոշոր հյուրանոց` մոտ 150 ական աշխատատեղերով, իսկ ներդրումների ծավալը տարեց տարի մեծանում է:  Նախատեսվում է քաղաքային աղբավայրի վերամշակման գործարանի կառուցում, որը կսպասարկի նաև հարակից համայնքներին:  Հաստատված է կոյուղու կենցաղային կեղտաջրերի  մաքրման կայանի կառուցման ծրագիրը:
Քաղաքապետարանն հետամուտ է առկա խնդիրների լուծման ուղղությամբ համապատասխան գործողություններն իրականացնելուն և պատրաստ է իր գործունեության մասին տեղեկացնել շահագրգիռ անձանց և կազմակերպություններին:
«Գեոթիմ»  ընկերության գործունեությունը Ջերմուկ քաղաքին կանգնեցնելու է էլ ավելի մեծ խնդիրների առջև, իսկ նույն ընկերության կողմից քաղաքային աղբավայրի, ավազահանքի և քարհանքի առկայության հետևանքով առաջացող վտանգների շահարկումները համեմատելի չեն իր իսկ գործունեությունից բխող ռիսկերի հետ: Ի տարբերություն վերջինիս գործունեությունից բխող հետևանքների`  քաղաքային աղբավայրի, ավազահանքի և քարհանքի առաջացրած բնապահպանական խնդիրները քիչ ջանքեր պահանջող և լուծելի խնդիրներ են:
Հաշվի առնելով ընկերության հետազոտությունը իրականացվել են որոշակի դիտավորությամբ և բացթողումներով, հատկապես ջրային ռեսուրսների վերաբերյալ` այն է, տարածքի ջրաերկրաբանական ուսումնասիրությունները կատարվել են տարվա համեմատաբար չորային ժամանակահատվածում`սեպտեմբերի 16-ից դեկտեմբերի 20, իսկ կատարված հետազոտությունը առ Ամուլսարի բաց հանքի պայթեցումների հարուցած ցնցումների մակերեսային գնահատում ըստ շինություններին հասցվող հնարավոր վնասների, չի կարող երաշխավորել  հանքային աղբյուրների հիդրոդինամիկ ռեժիմի անվտանգությունը, քանի որ նման հետազոտություն արված չէ, Ջերմուկի քաղաքապետարանը պահանջում է Բնապահպանության նախարարությունից Ջերմուկ համայնքը համարել ազդակիր համայնք:

Կատարված և սպասվող ներդրումները քաղաքի համար ունեն կենսական նշանակություն և երկարաժամկետ բնույթ, որոնք ի չիք կդառնան հանքի շահագործման դեպքում:
2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Ջերմուկ քաղաքը զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին» N 1064-Ն որոշմամբ արդեն իսկ ուրվագծել է իր զարգացման ուղին, և քաղաքից ընդամենը 12 կմ հեռավորության վրա գտնվող նման խոշոր հանքարդյունաբերությունը «Ջերմուկ» բրենդի վրա չի կարող  որևէ ազդեցություն չթողնել: Քաղաքն այժմ ունի ընտրության երկու ուղի` կամ տուրիզմի, կամ հանքարդյունաբերության կենտրոն, ի լուր աշխարհի հայտնում ենք, որ Ջերմուկ համայնքի բնակչությունն ընտրել է առաջին տարբերակը:

Leave a Comment