Փորձագետները քննարկեցին Ամուլսարի շահագործման ռիսկերը

Մայիսի 31-ին  Անի Պլազա հյուրանոցում «Ջերմուկի զարգացման կենտրոն»- ի  նախաձեռնությամբ տեղի ունեցավ  քննարկում`  Ամուլսարի   շահագործման հետևանքով ջրային ռեսուրսների   անվտանգության  վերաբերյալ:

Կազմակերպիչների  խոսքերով`  մասնագիտական  քննարկումներն անհրաժեշտ  են,  քանի որ  գյուղական համայնքներում կազմակերպված  հանրային լսումներին չեն մասնակցում այն մարդիկ, ովքեր ունեն համապատասխան  մասնագիտական գիտելիքներ:

Քննարկման մասնակիցներ.

«Գեոթիմ»  ՓԲԸ ընկերություն,    ջրաբան Քնարիկ Հովհաննիսյան,  «Ջրի որակ» ՏՀ 8 Տեխնիկական  հանձնաժողովի նախագահ  Կարինե Մայսուրյան,   Կարինե Դանիելյան` Կայուն զարգացման հիմնադրամ ՀԿ, Ինգա Զառաֆյան` Էկոլուր ՀԿ,  իրավաբան  Նազելի Վարդանյան և ուրիշներ:

Մասնակիցները որոշեցին իրենց առաջարկությունների և դիտողությունների վերաբերյալ կազմել արձանագրություն և     ուղարկել Բնապահպանության նախարարություն:

Leave a Comment