Մեկնարկել է Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային առաջնությունը

Ջերմուկը իր ակտիվ մասնակցությունը ունի շախմատի միջազգային առաջնությունների անցկացման գործում, որոնցից մի քանիսը դարձել են ավանդական: Սկսած 2006 թվականից Ջերմուկում են անցկացվում մանկա-պատանեկան մի շարք միջազգային մրցաշարեր: Արդեն երրորդ օրն է , ինչ մեկնարկել է Կարեն Ասրյանի անվան շախմատի միջազգային հուշամրցաշարը, որի մասնակիցները տարբեր տարիքային խմբի շախմատիստներ են, ովքեր ժամանել են Վրաստանից, Ռուսաստանից և միշարք այլ երկրներից: Մոտակա մեկ ամսվա ընթացքում աշխարհի շախմատիստների ու շախմատասերների ուշադրությունը սևեռված է լինելու Ջերմուկի վրա: Բոլորն ակնկալում են լավ, որակյալ խաղ և հետաքրքիր մրցապայքար: Հուշամրցաշարը կավարտվի 2012թ հունիսի 24-ին, որից անմիջապես հետո ՝ հունիսի 25-ին կմեկնարկի մանկա-պատանեկան միջազգային մրցաշարը:

Leave a Comment