Մեկնարկել է Երկրաբանական թանգարանի էկոկրթական ծրագիրը

Հունիսի 1-ին` երկրաբանական թանգարանի էկոակումբի սաների և ԵրՃՇՊՀ-ի քոլեջի 1-ին կուրսի ուսանողների մասնակցությամբ կազմակերպվեց ուսումնական նպատակով այց Բուսաբանական այգի: Այցը պատահական չէր:Այն նախորդում էր ՄԱԿ-ի կողմից հայտարարված <<Շրջակա միջավայրի պահպանության օրվան>>: Կարգաբանության բաժնի ավագ գիտաշխատող կգթ Անուշ Ներսեսյանը մեզ ծանոթացրեց բուսաբանական այգու գործունեությանը, որն իրենից ներկայացնում է գիտական, էկոկրթական, ուսումնական և ռեկրեացիոն նշանակության հաստատություն, որի գործունեության հիմնական նպատակն է

Երկրագնդի տարբեր բուսաաշխարհագրական տարածաշրջաններից տնտեսապես արժեքավոր բուսատեսակների ներմուծումը,  ցուցադրական գիտական հավաքածուների ստեղծումը,  էկոլոգիական նոր պայմաններին  դրանց հարմարողականության բացահայտումը, առավել հարմարված տեսակները քաղաքների և բնակավայրերի կանաչապատման մեջ  ներդրումը: Բնակչության էկոլոգիական կրթության և կենսաբազմազանության իրազեկվածության բարձրացման վերաբերյալ չափազանց կարևոր դեր է կատարում այգու տարածքում ստեղծված կենսաբազմազանության պահպանության կենտրոնը: Ներկայումս Երևան քաղաքի և հանրապետության մյուս բնակավայրերի կանաչ տնկարկներում աճեցվող շուրջ 350 տեսակ ծառերն ու թփերը և մոտ 200 անվանում ունեցող ծաղկային բույսերը ներմուծվել, ուսումնասիրվել և առաջարկվել են բուսաբանական այգիների գիտնականների կողմից:

Բնության գրկում գիտելիքներ ձեռք բեերելը և այն կիրառելը շատ ավելի արդյունավետ է  և  խթանում է ուսումնական աշխատանքների ճիշտ կացմակերպմանը, որն էլ այցի հիմնական նպատակն էր: Ճանաչել բնությունը, նշանակում է գիտակցել բնության կարևորությունը և պահպանությունը:Ցավով պետք է նշենք, որ անցումային տարիներին այգու տեսականին մեծ վնաս էր կրել և միայն աշխատակիցների հայրենանվեր աշխատանքի շնորհիվ այսօր արդեն այն այցելուներին ներկայանալի է դառնում:

Այգու ջերմատանը ծանոթացանք ՀՀ <<Կարմիր գրքում>> գրանվցած մի շարք բուսատեսակների, որոնցից կարելի է նշել դեղին ծաղիկներով մասրենին, խոլորձը, հասմիկը, հովտաաշուշանները, վայրի տանձենու և գիհու որոշ տեսակներ: Արևադարձային բույսերից ծանոթացանք ջրաշուշանների, լիանաների տեսակների, ճապոնական դեկորատիվ թփերի և այլ հետաքրքիր բուսատեսակների հետ: Ջերմատան աշխատակցուհին սաներին ծանոթացրեց բույսերի աճման համար անհրաժեշտ լանդշաֆտային պայմաններին,  ջրաջերմային ռեժիմին: Մոտ ապագայում նախատեսվում էր գործարկել նոր ջերմատունը:Այցի ընթացքում կատարեցինք գործնական պարապմունքներ: Որոշվեց անտառի շարահարկերը, ուսումնասիրվեցին ծառերի տերևների տեսակները, ծանոթացանք մի շարք դեղաբույսերի հետ, գործնականորեն որոշեցին մի շարք ծառերի բարձրությունները, արմատային համակարգի տարածվածությունը և այլն:

Էկոակումբի սաները և ուսանողները որոշեցին անհրաժեշտության դեպքում իրենց ակտիվ մասնակցությունը ունենալ այգու մաքրման և բարեկարգման աշխատանքներին:

Վերադարձանք գիտելիքների մեծ պաշարով, չէ որ գիտելիքն է մարդու ամենահզոր զենքը և ուղեկիցը ողջ կյանքի ընթացքում:

Leave a Comment