Մաշտոցի այգու պաշտպանները սկսում են Սահմանադրության Միամսյակին նվիրված ակցիա

Այսօրվանից Մաշտոցի այգու ակտիվիստները սկսում են   Սահմանադրության  Միամսյակին նվիրված ակցիաների շարքը:Առաջին ակցիան ծավալվում է Ֆեյսբուք սոցիալական ցանցում Ակտիվիստներն ամեն օր տեղադրելու են ՀՀ Սահմանադրության հոդվածներից որևէ մեկը և հնարավորինս տարածելու են այն։ Նպատակը ՀՀ քաղաքացիներին սեփական Սահմանադրությանը ծանոթացնելն է։ Այսօր ակտիվիստներն իրենց ֆեյսբուքյան էջերում տեղադրում են հետևյալ գրառումը.
«ՀՀ Սահմանադրության միամսյակին նվիրված միջոցառումներից մեկն էլ իմ ՖԲ ընկերներին սահմանադրության կարևորագույն կետերին ծանոթացնելը կամ հիշեցնելն է, և այսպես.
Գլուխ 1. Սահմանադրական կարգի հիմունքները

Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։

Leave a Comment