Երիտասարդները չեն հանձնվում…

Նախատեսվածի համաձայն հունիսի 9-ին «Ջերմուկը հանք չի դառնա»քաղաքացիական ակտիվիստները`  «Էկոլուր»  հ/կ Ինգա Զառաֆյանի ղեկավարությամբ, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամները`Ապրես Զոհրաբյանի ղեկավարությամբ ` Երևանից 172 կմ ճանապարհ  կտրելով և միանալով  Եղեգնաձորի և Վայքի   բնապահպան ակտիվիստներին  հանգրվանեցին Ջերմուկ քաղաքում: Այստեղ նրանց դիմավորեցին Ջերմուկի քաղաքապետ Վ.Հովհաննիսյանը և բնապահպան ակտիվիստների խումբը: Արշավախմբի մասնակիցները  կոչ արեցին միանալ իրենց և ոչ մի դեպքում թույլ չտալ, որ Ջերմուկ առողջարանային քաղաքը վերածվի հանքի: Նրանցից շատերը պատրաստվում էին  ոտքով , իսկ ոմանք ավտոբուսներով արշավել «Ամուլսար» և այնտեղ իրենց բողոքի ակցիան  կազմակերպել `ընդդեմ «Գեոթիմ» ընկերության, ՀՀ կառավարության և բնապահպանության նախարարության:Երկարատև քննարկումներն ու հանդիպումները փաստում են , որ հանքի շահագործումը մեծ վնաս է հասցնելու Ջերմուկ բրենդային քաղաքին և ազդելու է բնակչության առողջության վրա:Ուստի նրանց պահանջն է, որպեսզի բնապահպանության նախարարությաունը վերանայի որոշումն ու կասեցնի հանքի շահագործման ծրագիրը:Արշավը ճանաչողական բնույթ է կրում և մասնակիցները տեղում  կծանոթանան հանքին կից տարածքներին, կհնչեն կարծիքներ, կանկացկացվեն դասախոսություններ: Ամենայն հավանականությամբ մասնակիցները նույն օրը կվերադառնան….

Comments
  • EcoLur says:

    Նարեկ ջան,
    շատ շնորհակալություն, որ դու այդքան բարձր ես գնահատում մեզ, սակայն այդ արշավում ղեկավարներ չկային, այլ կային ակտիվ մարդիկ, որոնց թվում ես նաեւ դու, ովքեր պայքարում են բնության պահպանության եւ մարդու առողջության համար:

Leave a Comment