Բոյկոտում ենք «Բջնի» և «Նոյ» հանքային ջրերը

Հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկվեց ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը, ով ծայրահեղ ծանր վիճակում մնալուց հետո իր մահկանացուն կնքեց հունիսի 29-ի երեկոյան: Ավետյանին և իր ընկերներին ծեծի ենթարկած անձինք՝ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները և «Հարսնաքարի» աշխատակիցները, պատասխանատվության չեն ենթարկվել:
Այսօր՝ 21:00-ին, միացեք մեզ Ավանի «Հարսնաքար» ռեստորանի մոտ ՝
մոմավառություն կազմակերպելու Վահե Ավետյանի հիշատակին և բողոքի ձայն բարձրացնելու սանձարձակ օլիգարխիայի ու մարդասպանների խրախճանքի դեմ: ՀՀ-ում ամենաթողության կարծրատիպը վերացնելու նպատակով ԲՈԼՈՐՍ ՄԵԿ ՄԱՐԴՈՒ ՆՄԱՆ պիտի պահանջենք Ռուբեն Հայրապետյանին անհապաղ զրկել պատգամավորական մանդատից և ցմահ ազատազրկման դատապարտել նրա հանցագործ կամակատարներին, ովքեր կազմակերպել և իրականացրել են Վահե Ավետյանի սպանդը: Միաժամանակ ԲՈՅԿՈՏՈՒՄ ԵՆՔ «Հարսնաքար» ռեստորանային համալիրը, «Բջնի» և «Նոյ» հանքային ջրերի ապրանքատեսակները:
Այսօր 21:00-ին բոլորս մենք մեր բողոքն ենք արտահայտելու Հայաստանում Հանրապետությունում պետականորեն հովանավորվող սարսափելի և անմարդկային բարքերի դեմ:

ՀՀ ինքնորոշված քաղաքացիներ

Leave a Comment