ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ՆԱՆՍԵՆԻ ԱՅԳՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ՕՐԸ `ՀՈԻՆԻՍԻ 27-ԻՆ, ԺԱՄ 11:00-ԻՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԴԻՄԱՑ ԸՆԴԴԵՄ ՆԱՆՍԵՆԻ ԱՅԳՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ

 

Նանսենի այգում դեռևս շարունակվում են կառուցապատման աշխատանքները, որոնց օրինական հիմքերը խիստ կասկածելի են` չեն անցկացվել հանրային լսումներ, իսկ քաղաքապետարանը մեր` բնակիչների բողոքներին պատասխանել է միայն մամլո ասուլիսի ձևով, որտեղ այդպես էլ հիմնավոր տեղեկատվություն չի տրվել կատարվող աշխատանքների վերաբերյալ:

Հաշվի առնելով այս ամենը և մինչ այժմ կատարված հաջողված ու անհաջող փորձերը` հանրային տարածքներն իրենց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու համար, մենք` Երևանի և մասնավորապես Նանսենի այգու շրջակա տարածքի բնակիչներս, նախաձեռնում ենք բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի մոտ, որի ժամանակ կպահանջենք, որպեսզի քաղաքապետն անձամբ պատասխանի բնակիչների հարցերին և չեղյալ համարի այն որոշումները, որ կայացրել է առանց մեր` քաղաքացիներիս համաձայնության: Հորդորում ենք բոլոր շահագրգիռ կողմերին իրենց ֆիզիկական ներկայությամբ արտահայտել իրենց բողոքը և դրանով իսկ նպաստել մեր քաղաքի ևս մի հանրային ու կանաչապատ տարածքի պահպանմանն ու նպատակային նշանակությամբ օգտագործմանը:

Leave a Comment