Վերջին զանգ…..

…Ծաղիկների առատ փնջեր, արցունքախառն աչքեր, հուզումնալից ակնթարթներ, սև ու սպիտակ համազգեստ` հերթական Վերջին զանգն է…

Ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի:Վերջին զանգի ղողանջների ներքո իրենց 10 տարիների  դպրոցական կյանքը մեկ ակնթարթում ամփոփեցին Ջերմուկ համայնքի 3 դպրոցների շրջանավարտները:Վաղ առավոտյան դեռահաս պատանիները  իրենց քայլերն ուղղեցին Ս.Գայանե եկեղեցի` օրհնություն ստանալու , որին հաջորդեց ավարտական միջոցառումները: Շրջանավարտները հիշեցին դպրոցական հետաքրքիր դրվագներ, ներկայացրեցին հումորային մանրապատումներ, հնչեցրեցին ուսուցիչներին գովերգող ամենաջերմ բարեմախթանքներ:Նրանք  իրենց երախտագիտությունը հայտնեցին  ուսուցիչներին` տարիների ընթացքում ձեռք բերած հարուստ գիտելիքների համար,  որը կօգնի  կյանքի դպրոցում ավելի խոհեմ և առաջադեմ լինել: Ավարտական դասարաններին իրենց շնորհավորհանքն ու բարի մախթանքը հղեցին Վայոց Ձորի մարզպետարանի կրթության բաժնի աշխատակիցները,  Ջերմուկ համայքի ղեկավարը և այլոք:Վերջին զանգից հետո սկսվելու են դպրոցական քննությունները:Մի քիչ սարսափելի, սակայն, բարեհաջող ավարտից հետո կսկսվեն բուհական քննությունները:Ջերմուկի քաղաքապետ պրն. Վ.Հովհաննիսյանը մաղթում է բարի երթ բոլոր շրջանավարտներին…

Leave a Comment