Ջերմուկը կփրկվի՝ ազգային պարկ դառնալով

 

Ամենայն հավանականությամբ հունիսի 5-ին (120-օրյա ժամկետը լրանալուն պես) կկայացվի վերջնական որոշում՝ հանձնվելո՞ւ է արդյոք Ամուլսարի ոսկու հանքը շահագործման, թե՞ ոչ։

Մոտավոր այս ժամկետը նշվեց այսօր «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կազմակերպված քննարկման ժամանակ։

Տարածքի ուսումնասիրման արտոնագիր ձեռք բերած «Գեոթիմ» ընկերությունը քննարկմանը չէր մասնակցում։ Ներկա չգտնվելը «Գեոթիմի» ներկայացուցչությունը կազմակերպիչներին պատճառաբանել էր հունիսին անցկացվելիք ևս մի քննարկմամբ։

Մասնակից կենսաբաններն ու բուսաբանները կարծում էին, որ «Գեոթիմ»-ի պատվերով իրականացվել են ոչ լուրջ և կարճաժամկետ ուսումնասիրություններ։

Հետազոտությունը իրականացվել է ընդամենը երեք ամիս՝ ներառյալ նաև ձմռան ամիսները։

Այսօր կենսաբանները ներկայացրին սեփական ուսումնասիրության արդյունքները։ Համաձայն դրանց՝ չպետք է շահագործվի Ամուլսարը, քանի որ այնտեղ մեծ թիվ են կազմում Կարմիր գրքում գրանցված բույսերն ու կենդանիները։

Կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Մանվելյանը ծրագրում է իր անցկացրած նոր հետազոտության արդյունքները ներկայացնել բնապահպանության նախարարությանը։ Նա առաջ է քաշելու Ջերմուկ ազգային պարկ ստեղծելու գաղափարը, որի արդյունքում Ամուլսարը կհայտնվի բուֆերային դաշտում։

Գեոթիմ ՓԲԸ-ին ուղղված  ‘Ջերմուկի զարգացման կենտրոն’ ՀԿ-ի երիտասարդների պաշտոնական պատշաճ հրավերը այս անգամ էլ է մերժվել: Շատ հարցեր մնացին անպատասխան, հարցերի մեծամասնությունն ուղղված էր հանքի շահագործման լիցենզիային, այս պահին Ամուլսարում տեղի ունեցող գործողություններին, Ջերմուկ առողջարանային քաղաքը ազդակիր համայնքների շարքին դասելուն և ջերմուկցու կարծիքի հետ հաշվի նստելուն: Այս և մնացած հարցերի շուրջ մասնագետների բանավեճը կարող եք դիտել տեսանյութում:

http://www.a1plus.am/am/social/2012/05/21/jermuk

Leave a Comment