Ուրանի ուրվականը Մեղրիում է

ԷկոԼուր
Ուրանի եւ առողջական խնդիրների մասին խոսում են մեղրեցիները:

Անուշ Մարտիրոսյան.
-Շատ եմ անհանգստացած, որովհետեւ Մեղրիում հիվանդությունները շատ շատացել է: Երեւի 100-ից 70-ը հիվանդ կլինեն, եթե ոչ ավելին: Ում խոսացնում ես, ճնշման պրոբլեմներ ունի, սրտի պրոբլեմներ ունի: Բացի դրանից, բնությունն է փչանում: Ափսոս են շատ, ծառերը չորանում են: Նման բան պատմության մեջ չի եղել: Առաջ շատ մաքուր էին ջրերը: Մենք նույնիսկ առվի ջրերն էինք խմում: Հիմա նույնիսկ ծորակի ջուրն է վտանգավոր խմելը:

Մենք վերագրում ենք դա հանքերի բացմանը, որովհետեւ այդ հարցը նույնիսկ կոմունիստների ժամանակ` 80 թվին էր, ինչ էր, Մոսկվայից հատուկ հանձնաժողով էր եկել, նայել էին, ասել էին` եթե այդ հանքերը հանկարծ շահագործեն, մինչեւ 30 տարի մարդկությունն էլ է վերանալու, բուսականությունն էլ: Դե ուրանը, պարզ է, մահ է բերում: Բնական բան է: Քիմիական ամենավտանգավոր տարրերից մեկն է: …Մրազամի կոչվող գյուղ կա: Այդտեղ լռիվ բուսականություն էլ չի աճում: Շահագործում են նոր հանք` Թեյի Լիճքվազի հանք է կոչվում, որտեղ շատ ավելի մեծ պաշարներ են հայտնաբերել: Բայց այդ պաշարները շատ վաղուց է իմացել ժողովուրդը, ղեկավարություն, բայց ոչ մեկը չի ուզել բացի հանուն նրա, որ ժողովուրդը առողջ ապրի: Հիմա նույնիսկ այգիները ջրելուց ենք վախենում: Այդ ոսկու հանքի թափոններն են լցնում, թե ինչ են լվանում, չգիտեմ, մեկ էլ տեսնում ես գետը մոխրագույն ջուր է բերում: Մեր հարեւանները սածիլները ջրել են այդ ջրով, հաջորդ օրը եկել են, տեսել` ամեն ինչ չորացել է: Ձկներն են վերանում: Մենք առաջ ձուկ էինք որսում, հիմա գետի մեջ ձուկ էլ չի մնացել: …Հանքը գործարկելուց հետո նույնիսկ, ոչ թե մենակ ուրան, ասում են` սնդիկ էլ է դուրս գալու այդտեղից:

Կաբելային հեռուստատեսություն ունենք, ով շատ փող ունի, հայտարարություն են տվել, տուն տեղ ծախում, փախնում են: Իսկ ով որ չի կարող, այստեղ կմնա ու քիչ-քիչ…

Մեղրու բնակչուհի տիկին Սվետա.

-Մեղրին միշտ եղել է որպես գյուղատնտեսական բնագավառում զարգացող: Գյուղատնտեսությամբ են մարդիկ իրենց գոյությունը միշտ պահել եւ լավ օրերին, եւ վատ օրերին: Հիմա կառավարությունն ուզում է գյուղատնտեսությունը փոխի հանքարդյունաբերության, որի համար օր օրի մի բան ենք լսում: Մեկ այստեղ են հանք բացում, մեկ այնտեղ են հանք բացում: Այ օրինակ, ես դեռ չգիտեմ, թե որքան է հավաստի, բայց լսել եմ, որ Տաշտուն գյուղում պետք է բացվի ուրանի հանք, որ սովետի տարիներին դեռ եղել է, բայց փակել են:

Եթե ուրանի հանք բացվի, եւ այդտեղից մի փոքր քամի այդ ուրանի փոշին բերի, լցնի Մեղրու գետը, որ այդտեղից է հոսում, մեղրեցիների վիճակը, ժողովրդի վիճակն ի՞նչ կլինի, էկոլոգիան ի՞նչ կլինի: Այս բուսականությունը կա՞ճի այդ ջրով: Մարդիկ խմելու ջուրը այդտեղից են վերցնում, ի՞նչ կլինի մարդու վիճակը:

5 տարի անկողնուն գամված իմ ամուսնուն ես պահել եմ, կենդանի եմ պահել: Հենց որ մի անգամ տարանք հիվանդանոց, խնդրում էր, աղերսում` մի տար: Ինքը գիտեր, որ կենդանի հետ չի գալու: Ում տանում են, հաջորդ օրը դիակն են հետ բերում: Սա հիվանդանո՞ց է: Ոչ բժիշկ կա, ոչ մասնագետներ կան, փոխարենը մասնագետներով բերեն համալրեն հիվանդանոցը, ընդհակառակը, մի գինեկոլոգ ունենք, Սերժ Սարգսյանը գինեկոլոգին ընտրել է հանարապետական կուսակցության պատգամավորական թեկնածու:

Վազգեն Գալստյան` մասնակցել է ուրանային էքսպեդիցիոն աշխատանքներին.

-Այդքան մարդ այդտեղ աշխատում էր, մեկը կենդանի չի. ազդում էր դա: Իսկ այն ջուրը որ գալիս էր, ժողովրդի կեսին տալիս էին, նա այդ սրիկա ջուրն էր: Մարդկանց եւ ծառերի, բուսականության համար 100 տոկոսանոց վտանգ կա:

Մեղրեցի.

-Էկոլոգիայի 90%-ը մարդկանց առողջությունն է, իսկ եթե առողջություն չկա, ուրեմն էկոլոգիա էլ չկա: Նախ առաջինը, բժիշկների քանակը այստեղ չի ապահովվում ու որակյալ բժիշկների: Եկողն էլ արագ գնում է այստեղից: Իսկ հիվանդությունն էլ տարածվում է ինչով` ջրով, հենց օդով:
Այստեղի ապրողների մեծ մասը որովայնների ցավեր են ունենում, դա ջրից է գալիս:

Leave a Comment