“Հավատանք, որ փոխենք”

Մայիսի 3-ին Ջերմուկի   թիվ 2 ավագ դպրոցում տեղի ունեցավ` նախընտրական քարոզարշավի շրջանակներում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկանածու` Ա.Արսենյանի  հանդիպումը համայքի բնակիչների հետ:Հանդիպման ընթացքում քննարկվեցին նախորդ տարիներին վստահության քվեի դիմաց արված աշխատանքների մասին: ՀՀԿ համամասնական ցուցակով  առաջադրված ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկանածու` Է.Ղազարյանը իր ելույթում ամփոփեց   Հանրապետական կուսակցության անցած ուղին և հավաստիացրեց, որ Ջերմուկի զարգացման հեռանկարները կարելի  է    վստահել միայն  ՀՀԿ կուսակցությանը, քանի որ վերջին 5 տարիներին քաղաքում    կատարված նկատելի փոփոխությունները փաստում են միայն այդ մասին:

«Հավատաք, որ փոխենք» կարգախոսով պետք է առաջնորդվի յուրաքանչյուրդ, քանի որ միանգամից ոչինչ փոխել հնարավոր չէ. մենք հասկանում   և մտահոգվում ենք Ձեր խնդիրներով  և  փորձում դրանց դրական լուծում տալ,- նշեց Է. Ղազարյանը:

Որպես հավելում պրն. Ա Արսենյանը նշեց.  «Ջերմուկը բավական արագ թափով է զարգանում և այն անհամեմատելի է մյուս համայքների զարգացման տեմպերին: Այս փոքր լեռնային քաղաքին   մեծ ուշադրություն է դարձնում հենց ՀՀ նախագահ` Ս.Սարգսյանը, ուստի մայիսի 6-ի քվիարկությունը շատ կարևոր է: Չնայած համայնքում տիրող սոցիալական խնդիրներին, այնուամենայնիվ, Ջերմուկը աշխարհին ճանաչելի պետք է դարձնել և ապահովել սպասարկման բարձր որակ զբոսաշրջության ոլորտում:Շուտով կավարտվի նաև «Հայաթ» ընկերության կողմից իրականացվող նոր ՍՊԱ կենտրոնի շինարարական աշխատանքները և խելացի ու բանիմաց ջերմուկցի երիտասարդների համար կբացվի   աշխատելու նոր հնարավորություններ:   Պրն. Ա.Արսենյանը խոստացավ անդրադառնալ բնակչությանը հուզող խնդիրներին և հնարավորինս շուտ լուծում տալ դրանց: Ի դեպ մայիսի 1-ին    պրն.Արսենյանը անդամագրեր բաժանեց 4 տասնյակի հասնող նորաթուխ հանրապետականներին` հուսալով, որ նրանք կդառնան   Գ.Նժդեհի արժանի հետևորդները:

Leave a Comment