Թանգարան բաց երկնքի տակ…

Մայիսյան հաղթանակների վերջին ակորդներով 1-ին հանրապետության անկախության հռչակման տոնին նվիրված միջոցառումներ անցկացվեցին նաև Վայոց Ձորի մարզում: “Թանգարան բաց երկնքի տակ” խորագիրը կրող ցուցահանդեսի շուրջ տոնական միջոցառման մեկնարկը Եղեգնաձոր քաղաքում էր:Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշահամալիրում  հավաքված հյուրերը բարեմաղթանքներ հղեցին ներկաներին, հաղթական անկախ Հայաստանին՝  Հանրապետության տոնի առթիվ , այնուհետև,  ի նշան  հայ-ռուսական բարեկամության` պատվոգրեր և հուշանվերներ շնորհվեցին հայրենական պատերազմին մասնակից վետերաներին:Եղեգնաձորի քաղաքապետարանի և մոսկվաբնակ վայոցձորցի բարերարի ջանքերով կրկին վերանորոգվեց հուշահամալիրն ու մեծ տանկի կողքին  իրենց  տեղը գտան նաև պատերազմներում հաղթանակած հայ զինվորի ուղեկից զինատեսակները:

Ի նշան երախտագիտության  ռուսաստանաբանակ հայ բարերարին  շնորհվեց Եղեգնաձորի պատվավոր քաղաքացու կոչում:Տոնական միջոցառումը եզրափակվեց պատանի արվեստասերների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսով: Արցախյան հերոսամարտում զոհված հայորդիների հիշատակին նվիրված ոգեկոչման միջոցառում անցկացվեց նաև Ջերմուկ քաղաքում: Ազգային հայրենասիրական երգերով, խրոխտ պարերով  էլ ավարտվեց մայիսյան հաղթարշավը….

Leave a Comment