Գրադարանը հիացրեց վայոցձորցի գրողին

Ջերմուկի քաղաքային գրադարան Էր այցելել ՀՀ վաստակավոր ուսուցիչ, ՀՀ գրողների միության անդամ, նույն միության Վայոց ձորի մարզային մասնաճյուղի ղեկավար` Ֆոլիկ Հակոբյանը:Ծնունդով վայոցձորցի 76-ամյա գրողը «Քարագլխի ղողանջներ», «Լուսապսակ», «Ծննդավայր» գրքերի հեղինակն է:Գրադարան էր այցելել իր գրքերից նվիրելու նպատակով: -Ճիշտն ասած հեռուստացույցով իմացա, որ գրադարանը նորոգվել է և ավելի լավ պայմաններ են ստեղծվել այցելուների համար:Ցանկանում եմ, որ գրադարանը երբեք ընթերցողների պակաս չզգա, իսկ գրադարանավարներին էլ բարձր տրամդրություն` իրենց ամենօրյա աշխատանքում: Ջերմ զրուցակիցը պատմեց իր մասին :Նշեց, որ վերջին տարիներին մարզում գրական կյանքն աշխուժացել է և ստեղծագործ հեղինակները կարողանում են իրենց գրական ժառանգությունը կյանքի կոչել:Բացի իր գրքերից Ֆ.Հակոբյանը գրադարանին նվիրեց «Գրական Վայոց ձոր» ժողովածուն, որտեղ զետեղված է վայոցձորցի հեղինակների ստեղծագործությունները: -Ի դեպ մայիսի 3-ին տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, որին ներկա էին ԳՄ նախագահ Լ.Անանյանը, գրքի հեղինակները, ներկայացուցիչներ մարզպետարանից և այլոք: Հրատարակվել է Աժ պատգամավոր Ս.Սարգսյանի հովանավորությամբ 300 օրինակով:Մենք այն բաժանել ենք Վայոց Ձորի դպրոցներին և գրադարաններին:Առաջիկայում նախատեսում ենք հրատարակել նաև 2-րդ օրինակը, որտեղ ուզում ենք ընդգրկել նորաթուխ ստեղծագործ վայոցձորցի երիտասարդների աշխատանքները:Փնտրում ենք այդպիսի երիտասարդների և ուզում ենք հնարավորություն տալ տպագրելու իրենց ստեղծագործությունները,-նշեց Ֆ.Հակոբյանը: Հեղինակը գրադարանից հեռացավ մեծ տպավորություններով և խոստացավ նորից այցելել և որպես նվիրատվություն, իր հետ բերել այլ հեղինակների գրքեր: Վերջում հավելեց . -Ես կարծում եմ որ Վայոց Ձորը բացառիկ է իր ոչ միայն պատմական մշակույթով, այլև տաղանդավոր մարդկանցով:Ուստի շատ կուզենայի, որ նման հանդիպումներ, թեկուզև ճանաչողական նպատակներով շատ լինեն և մեր ընթերցողները ճանաչեն բոլոր հեղինակներին:

Leave a Comment