Ջերմուկը պատրաստ է ընդունելու իր բոլոր հյուրերին ու զբոսաշրջիկներին

Այս քաղաք-առողջարանը աչքի է ընկնում  նրանով, որ այստեղ տարվա բոլոր եղանակներն ունեն իրենց առանձնահատուկ  գեղեցկությունը: 2012-ի ձմեռը օդերևութաբանների վերլուծություններից ենթադրելով ամենաձնառատը եղել է Ջերմուկում՝ այստեղ գրանցվել է  հանրապետությունում ամենառեկորդային ձյան բարձրությունը:

Խստաշունչ ձմռանը հաջորդելու են  եկել  գարնանային մաքուր և թարմ օդն ու վերածնվող բնության շունչը:  Այժմ Ջերմուկում գարուն է, և տարվա այս եղանակին է որ Ջերմուկի հայտնի Մարգարտածաղիկը ներկայանում է իր ամբողջ գեղեցկությամբ և հմայքով՝  այստեղ բերելով  բազմաթիվ զբոսաշրջիկների և այցելուների ու ազդարարելով  զբոսաշրջային ակտիվ  սեզոնի բացումը:
    Ջերմուկը   պատրաստ  է  ընդունելու  իր բոլոր հյուրերին  ու զբոսաշրջիկներին՝ տարվա բոլոր  եղանակներին: