Փակվել են մի շարք ձեռնարկություններ

Վայոց ձորի որոշ սննդի ձեռնարկություններ ստիպված են դադարեցնել իրենց   գործունեությունը` կապված  հարկայինդաշտում իրականացված արտոնագրային վճարների մասին  ՀՀ օրենքում կատարված  փոփոխությունների հետ, ինչն էլանհանգստություն է առաջացրել մարզում հանրային սննդի բիզնեսով զբաղվող մի  շարք ձեռնարկատերերի շրջանում: Շուրջ 3 տասնյակ հարկատուների կողմից   մշակվել է մամուլի հաղորդագրություն` ուղղված ՀՀ կառավառությանը,որոշումը վերանայելու խնդրանքով: «Թեև օրենքն ընդունվել է 2011թ-ի դեկտեմբերին, դրա մասին մենք իրազեկվել ենք 2012թ-ի մարտի 15-16-ին` մարզային հարկային տեսչությունում կազմակերպված հանդիպման ժամանակ: Ընդամենըօրենքի կիրարկումից 15 օր առաջ մենք իմացանք նոր օրենսդրության այնպիսի փոփոխությունների մասին, որոնք ուղղակիսպառնալիք են ստեղծում մեր գործունեության համար»,-նշում են շփոթված ձեռնարկատերերը:
Այդ փոփոխությունները ենթադրում են.
1. Վայոց ձորի ձեռնարկությունները, որոնք գտնվում են Երևանից 120-170կմ հեռավորության վրա, պետք է հարկվեն նույն գործակիցներով, ինչ Երևանից 20կմհեռավորության վրա գտնվող ձեռնարկությունները:
2.  Որպես հարկման համար ելակետային չափանիշ` ընդունվում է ձեռնարկության սեփականություն հանդիսացող ողջ տարածքը` հիմնական շինություններիցբացի` նաև դրանցից դուրս տարածքներ` ներառյալ ավտոկայանատեղի, օժանդակ շինություններ, ծաղկանոցներ, լճակներ…
3.  Տարածքները դասակարգվում են` 1-50քմ, 50-300քմ, 500քմ և ավելի: Յուրաքանչյուր դասակարգման աստիճանի համար մտցվում է անփոփոխ ելակետայինգումար` ավելացրած յուրաքանչյուր քմ-ի համար դարձյալ որոշակի չափով ֆիքսված գումար:
4. Ընդ որում, ըստ ելակետային չափանիշների հաշվարկված հարկը, որը ներկայիս վճարված հարկերի կրկնակիից մինչև բազմապատիկն է կազմում, հարկատուները պետք է վճարեն յուրաքանչյուր եռամսյակի համար միանգամից, այն էլ եռամսյակի սկզբում:
Վայոց ձորում հանրային սննդի ձեռնարկությունները հիմնականում տեղակայաված են Երևան-Մեղրի միջպետական մայրուղու վրա: Դրանք հիմնականում սպասարկում են մայրուղու ուղևորներին, զբոսաշրջիկներին և իրենց բնույթով զբոսաշրջային ենթակառուցվածքներ են: Ձեռնարկատերերը մտահոգված են , քանի որ այդ հարկերը կրկնապատկվել են և իրենք վճարունակ չեն : Բացի այդ` եկամտի արդյունքը սեզոնային բնույթ է կրում, և առաջիկա եռամսյակի  համար նման հարկերի վճարումը  հարմար չէ մանր և միջին բիզնեսով զբաղվող ձեռնարկատերերի համար:
«Մենք խնայված միջոցների հաշվին հազիվ ենք կարողացել  ձմռանամիսներին կատարել մեր հարկային պարտավորություները և վճարել մեր աշխատակիցներին»,- նշում են մի քանի անհատ ձեռներեցներ: Նրանցից շատերն ունեն նաև վարկեր և մի կերպ վճարում են նաև այդ տոկոսները: Բացի այդ,    եկամտի արդյունքը սեզոնային բնույթ է կրում, և առաջիկա եռամսյակի  համար նման հարկերի վճարումը  հարմար չէ մանր և միջին բիզնեսով զբաղվող ձեռնարկատերերի համար: Կան սպասարկող կառույցներ, որոնք գտվում են Արփայի ափին և գարնանը` ջրի վարարման ժամանակ, տվյալ անհատ ձեռներեցը նույնպես տուժում է:
Օրենքի փոփոխությունից, բնականաբար, դժգոհություն հայտնեցին նաև վերոնշյալ ձեռնարկությունների աշխատակիցները, ովքեր այժմ զրկվել են իրենց աշխատատեղերից: Միակ բանը, որ մնում է նրանց, այն է` հուսալ, թե որոշ կետեր, այնուամենայնիվ, կվերանայվեն, այլապես իրենք հանապազօրյա հացը վաստակելու նոր ուղիներ պետք է որոնեն:

Leave a Comment