Ջերմուկի քաղաքապետարանը շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ

Հայաստանում ապրիլի 7-ին նշվում է  Մայրության եւ գեղեցկության օրը: Ժամանակակից Հայաստանում այն ազգային, բայց ոչ պաշտոնական տոն է, որն ամփոփում է կանանց, այսպես կոչված, մեկամսյակը` մարտի 8-ից ապրիլի 7-ը: Համաձայն Աստվածաշնչյան գրերի` ապրիլի 7-ին պահապան հրեշտակները Աստվածամորը հայտնել են, որ նա 9 ամսից կմայրանա:  Դարեր շարունակ այն Հայաստանում եւ հայկական սփյուռքում նշվում է իբրեւ Կնոջ, մոր, գեղեցկության եւ գարնան օր:
17 տարի առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ավետման տոնը հռչակվեց մայրության օրհնության օր: Հայաստանյայց Առաքելական բոլոր եկեղեցիներում այդ օրն օրհնության կարգ է կատարվում:

 Գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին շնորհավորում ենք Մայրության և գեղեցկության օրվա առթիվ: Ձեզ հարատև կանացի երջանկություն և անսպառ դրական հույզեր ենք մաղթում:

Leave a Comment