Շնող. փոխհամագործակցության եզրեր

Բազմիցս փորձ է արվել “Թեղուտ ՓԲԸ” կողմից Թեղուտի և Շնող համայնքների բնակչությանը  դեմ տրամադրել բնապահպան-ակտիվիստներին: Թյուր կարծիք է ձևավորվել, թե բնապահպան-ակտիվիստերն այդ համայնքների թշնամին են, չեն ուզում, որ այդ համայնքները զարգանան: Վերջին Թեղուտ համայնքում տեղի ունեցած հանդիպումները բնակչության  հետ, ինչպես նաև Շնողի գյուղապետի հետ ցույց տվեց, որ բնապահպաններն ու գյուղացիները կարող են փոխհամագործակցության եզրեր գտնել:

Շնող գյուղապետ` Հայկազ Քոչինյան. “Մեր ժողովրդին աշխատատեղ պետք է, ինչով կարող ենք դա ապահովե՞լ: Ես գիտակցում եմ, որ իմ ծառը, իմ ջուրն է գնում, կորչում: Ես շահագրգռված եմ, որ իմ մարդկանց աշխատատեղի հարցը լուծվի: Մենք ավելի շատ ենք այս բնության արհավիրքներից տուժելու, իմ թոռն ու իմ զավակն է տուժելու: Եկեք նստենք, նոր ծրագրեր մշակենք և ականջալուր լինենք մեկս մյուսին: Հուլիս-օգոստոս ամսին ես եմ իմ բնակչին ջրի պատասխան տալիս: Մենք տարիներ շարունակ ջրի խնդիր ունեցել ենք, բայց նաև հնար չունենք ապրելու…”

Եղիա Ներսիսյան` բնապահպան-ակտիվիստ. “Եթե լինեն ալտերնատիվ աշխատանքի պայմաններ, ես ռեալ բան եմ ասում, այսօր ամբողջ սփյուռքը ձեր հարցով զբաղվում է: Թեղուտը համայն հայության խնդիրն է դարձել: Ես այս պահին ուղակի օրինակ եմ բերում, հատապտուղների արտադրամաս, որտեղ միջին աշխատավարձը կլինի 120 հազարական դրամ, ինչ կասե՞ք…”

Շնող գյուղապետ` Հայկազ Քոչինյան. “Ստարտը ոչ ես եմ տվել, ոչ էլ ես կանգնացնողն եմ, բայց մենք  ցանկացած առողջ տրամաբանության կողմնակիցներ ենք: Մենք այսօր լուրջ խնդիրներ ունեք, զբաղվեք այդ հարցով…”

Թեհմիեն Ենոքյան

Leave a Comment