ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցն Ջերմուկ քաղաք

Վայոց Ձորի մարզում Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցն այսօր մեկնարկել է Ջերմուկ քաղաքի «Արմենիա» առողջարանային կենտրոնի դիմաց կառուցվող նոր հյուրանոց-ջրաբուժարանի շինհրապարակ այցելությամբ:Առողջարանային և զբոսաշրջային այս քաղաքում մինչև 150 աշխատատեղ ապահովող նոր հյուրանոցի կառուցումը կավարտվի 2013թ.:
Հանրապետության ղեկավարին զեկուցել են, որ արդեն  ավարտված են շենքի երկաթբետոնե կմախքի աշխատանքները: Եղանակի բարենպաստ պայմանների պարագայում, կսկսվեն շենքի քարային, տանիքի ծածկման, միջնորմային պատերի, դռների և պատուհանների, հատակների ու երեսպատման աշխատանքները: 2013թ. արդեն կիրականացվեն շենքի ներքին հարդարման, ինժեներական ենթակառուցվածքների և արտաքին բարեկարգման աշխատանքները, որոնց ավարտից հետո ջերմուկցիներն ու քաղաքի այցելուները հնարավորություն կունենան ևս մեկ հյուրանոցում շատ ավելի բարձրակարգ պայմաններում որակյալ ծառայություններ ստանալ:

Վայոց Ձորի մարզ աշխատանքային այցի ծրագրի շրջանակներում Նախագահն այցելել է նաև «Վեդի Ալկո» ընկերության «Գետափի» գինու գործարան:  Այստեղ Հանրապետության ղեկավարին ծանոթացրել են գործարանի արտադրական հզորություններին, պայմաններին և զարգացման ծրագրերին, որոնցից մեկն էլ 2012թ. նախատեսված գինենյութերի պահպանման արտադրամասի կառուցումն է: Գործարանի պատասխանատուների հավաստմամբ, այն հնարավորություն կտա լրացուցիչ 60 հազար դեկալիտր գինենյութ պահպա¬նել ջերմային արդյունավետ պայմաներում: Ընկերությունն ունի 47 հիմնական և 120 սեզոնային աշխատակից, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմում է 73-80 հազար դրամ: 2000թ-ից ընկերությունը հիմնել է իր սեփական խաղողի այգիները և տարբեր տեսակի պտղատու այգիներ:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:

Leave a Comment