Հայաստանում շրջակա միջավայրի և էներգետիկ պաշարների նկատմամբ վարվող քաղաքականություն. Հնարավորություններ և մարտահրավերներ

Ս/թ մարտի 16-ին Արարատի Օրհուս կենտրոնում Ֆրիդրիխ Նաոմանի   <<Հանուն ազատության>> հիմնադրամն անցկացրեց սեմինար <<Հայաստանում շրջակա միջավայրի և էներգետիկ պաշարների նկատմամբ վարվող քաղաքականություն. հնարավորություններ և մարտահրավերներ>> թեմայով:

Հիմնադրամի հիմնական նպատակը Կովկասի տարածաշրջանի երկրներում ազատ      ժողովրդավարություն, քաղաքական բազմակարծություն ստեղծելն ու ամրապնդելն է: Բացի այդ սկսել է զբաղվել նաև բնապահպանական խնդիրներով, որը նոր ուղղություն է հիմնադրամի համար: Բնապահպանական հարցերը բավականին լուրջ մտահոգել են նաև իրենց և, Եվրոմիության պահանջով, որը հանդիսանում է կազմակերպության ֆինանսավորողը, սկսել են ուսումնասիրել ՀՀ Բնապահպանական խնդիրները: Նրանց հիմնական ցանկությունը գոյություն ունեցող բնապահպանական խնդիրները և դրանց լուծման միջոցները պարզելն է: Հիմնադրամի ներկայացուցիչները հետաքրքրվեցին Արարատում առկա բնապահպանական խնդիրներով, առանձնացրեցին դրանցից առաջնայինները:

Խոսվեց Արարատի ցեմենտի գործարանի, ոսկու կորզման ֆաբրիկայի, այլ հանքարդյունաբերական գործարանների վնասակար ազդեցության, ստորերկրյա ջրերի, և դրենաժային համակարգի վիճակի մասին: Նշվեց, որ 2011թ. <<Geo Pro Mining>> գործարանը   տեղադրել է <<Ալբիոն>> նորարարական տեխնոլոգիան, որը էկոլոգիական տեսանկյունից բավական արդյունավետ է: Նշվեց նաև մյուս արդյունաբերական ձեռնարկություններում ևս ժամանակակից տեխնոլոգիաներով արտադրություն կազմակերպելու անհրաժեշտության մասին: Որպես առկա էկոլոգիական վիճակի հետևանք՝   նշվեց ալերգիկ և թոքային հիվանդություններով տառապող մարդկանց թվի ավելացումը: Սեմինարի մասնակիցները կարևորեցին պաշտպանիչ գոտիների և անտառների, կանաչապատ տարածքների  հիմնումը, որոնք ուղղված կլինեն ածխածնի կլանմանը և գյուղատնտեսական մշակովի հողերի ու մարգագետիների կառավարման բարելավմանը:

Սեմինարին ներկա էին ՏԻՄ-ի, ԳԱՄԿ-ի, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, կամավորներ և շահագրգիռ այլ անձիք:

Leave a Comment