Խորը էտում ՀՀ ԳԱԱ-ի բակում

Խորը էտումը չշրջանցենց նաեւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան: Ակադեմիայի բակի ծառերը, որոնք ամռան շոգին որոշ չափով զովացնում էին անցող դարձողին, խորը էտի են ենթարկվել: Գործնականում որեւէ ճյուղ չի մնացել: Երեւանում ծառերի խորը էտման պրակտիկան նոր չէ: Ամեն քայլափոխի կարելի է տեսնել այլանդակ էտված ծառերի: Երեւանի քաղաքապետարանի այս գործունեությունը կարելի է բնութագրել ոչ թե որպես մայրաքաղաքի կանաչապատման, այլ անապատացման ծրագիր:

Սա վանդալիզմի նման մի բան է: Հետաքրքիր է, թե մայրաքաղաքի ծառերն էտողները այդ որ դենդրոլոգի հրահանգով են    այդքան խորը էտի ենթարկում ծառերը: Հավանաբար, եւ դենդրոլոգը, եւ էտողները, հեռու են բուսաբանությունից եւ երբեւէ չեն լսել բուսաբանների այն միտքը, որ խորը էտման հետեւանքով խախտվում է ծառերի նորմալ նյութափոխանակությունը, եւ ծառերը նորմալ չեն աճում:

Leave a Comment