«Խոսրովի անտառ» պետական արգելոցն արժանացել է Եվրոպական դիպլոմի

Ապրիլի 4-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի ունեցավ սեմինար ԵԽ ՙԵվրոպական վայրի բնության և բնական միջավայրի պահպանության՚ Բեռնի կոնվենցիայի շրջանակներում ՙԽոսրովի անտառ՚ պետական արգելոցը Եվրոպական դիպլոմին արժանացնելու կապակցությամբ: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԲՆ ԿԿԳ բուսական ռեսուրսների կառավարման բաժնի պետ, Բեռնի Կոնվենցիայի ազգային համակարգող Հ. Ղալաչյանը: Նա ներկայացրեց ծրագրի առաքելությունը, նպատակները և, թե այն ինչ կարևոր նշանակություն ունի արժեքավոր բնական ժառանգություն և դրա պայհմանման կարիքն ունեցող Հայաստանի համար: Միջոցառմանը ներկա էին Եվրոքարտուղարության ներկայացուցիչներ` Մշակույթի և կենսաբազմազանության տնօրինության ծրագրի ղեկավար Իվա Օբրետենովան և պահպանվող տարածքների եվրոպական դիպլոմի արժանացման փորձագետ Հերվե Լեթիերին, ինչպես նաև ՙԽոսրովի անտառ՚ պետական արգելոցի տնօրեն Վ. Բարսեղյանը, ՙԴիլիջան՚ ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Դավթյանը, WWF հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կ. Մանվելյանը, բնապահպանական ՀԿ-ների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, բնապահպաններ, շահագրգիռ այլ անձիք: ՙԽոսրովի արգելոցի՚ վերաբերյալ իրենց շնորհանդեսները ներկայացրեցին պետական արգելոցի գիտական բաժնի աշխատողները, այնուհետև ելույթներով հանդես եկան մասնագետներ, գիտաշխատողներ, այլ հյուրեր: Նշվեց, որ Կովկասյան տարածաշրջանը հայտնի է եվրոպական և ասիական ինքնատիպ կենդանական և բուսական աշխարհով: Հայաստանի տարածքը կազմում է տարածաշրջանի ընդամենը 6.7%-ը, որտեղ աճում են ավելի քան 3500 տեսակի վայրի բարձրակարգ բույսեր: Նշվեց Հայաստանում բնակվող կենդանատեսակների կարևորությունը տարածաշրջանի համար: Ներկաները կարևորեցին ՙԽոսրովի անտառ՚ պետական արգելոցը Եվրոպական դիպլոմին արժանացնելու գործընթացը, համարելով, որ այն իսկապես համապատասխանում է պահանջվող չափանիշներին և ունի յուրատեսակ կենդանական և բուսական աշխարհ:

Leave a Comment