Թեղուտեցի.” Ոնց անցկացնենք կովին այդ տեղով, ասենք մի թրքի՞…”

“Թեղուտ ՓԲԸ”  անվտանգության պետ Սամվել Դավթյանն  ամիսներ առաջ  ցանկացել է գնել  թեղուտցի ընտանիքի  հողակտորը: Ընտանիքը ընդդիմացել է և հրաժարվել կատարել անվտանգության պետի ցանկությունները: Կնոջ ամուսինը իր սեփական կամքով հրաժարականի դիմում է գրել և դուրս եկել աշխատանքից: Կինը վախեցած պատմում էր դեպքի մանրամասների մասին, միևնույն ժամանակ ահազանգում էր, որ չի բացառվում իր տղային էլ  նուն օրը գցեն , ինչ այն մեկին, ով այսօր հիվանդանոցում է: Տիկինը նաև նշեց, որ վախենում է` իր տղային էլ կհեռացնեն գործից: Նա չի բողոքել, ոչ մեկի չի դիմել նույն պատճառաբանությամբ:

Հեռավոր գյուղերում ինֆորմացիոն տուպիկ է: Բողոքեն` կհեռացնեն գործից, չբողոքեն` ստիպված են տանել նմանատիպ կազմակերպությունների սպառնալիքները, խոշտանգումները: Առիթի դեպքում էլ` վախեցած պատմում են իրենց գլխով անցածը` միևնույն ժամանակ չիմանալով վաղվա իրենց գլխի գալիքի մասին: Ինչպե՞ս վերահսկել նման կազամակերպություների գործունեությունը Հայաստանում: Գյուղացիները իրենց իրավունքները պաշտպանելու ձևը չգիտեն: Այսօր ահազանգեցին իրենց գյուղ ժամանած լրագրողիս, իսկ վաղը, որ  նմանատիպ ևս մեկ դեպք գրանցվի իրենց իսկ գյուղում, իրենց իսկ հարազատի հետ, և մի գուցե նաև հենց իրենց երեխայի հետ, կկարողանան արդյոք գործել ինչպես ինքնորոշված քաղաքացիներ, պաշտպանել իրենց իրավունքները, պահանջել նման կազմակերպությունների ներկայացուցիչներից փոխադարձ հարգանք և ստիպեն հաշվի նստել իրենց կարծիքի հետ: Այնուամենայնիվ, դժգոհությունների ալիքը սկսված է: Փորձը ցույց տվեց, որ Թեղուտցին ի զորու է իր իրավունքներին տեր կանգնել:

Գյուղ կանգնի` գերան կկոտրի…

Թեհմիեն Ենոքյան

Leave a Comment