Եկել է ինքնորոշված քաղաքացու ժամանակը

Մենք` ՀՀ ինքնորոշված քաղաքացիներս, պաշտպանում ենք
ՄԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արդեն 2 ամիս է, ինչ մենք պաշտպանում ենք Երևանի Մաշտոցի պուրակը (ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏԱՆ
ՄՈՏ): Այն ՀԱՆՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ Է: Քաղաքապետարանը փորձում է այգին ապօրինաբար վերածել
առևտրի գոտու` ՄԻ ՔԱՆԻ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱՎՈՐ ՇԱՀԻ ՀԱՄԱՐ:
ԱՅՍՕՐ. Ապամոնտաժող 1-ին բրիգադին կփոխարինեն նորերը /
Ոստիկանները մեծ ուժերով պաշտպանում են Մաշտոցի պուրակի
բուտիկները / Օմբուդսմենին հակառակ ոստիկանությունը
խոչընդոտեց վրանի տեղադրումը

Մարտի 31-ին հայ մտավորականների ապամոնտաժող բրիգադը սկսել է Մաշտոցի պուրակի ապօրինի տաղավարների ապամոնտաժումը: Ոստիկանությունը
արգելափակոցներ է տեղադրել ամբողջ այգու երկայնքով:
Գործադիր իշխանությունը այդ ապօրինի որոշումներով և անտեղի համառությամբ
շարունակում է աններելիորեն բարոյազրկել ՀՀ Ոստիկանությանը, որը ստիպված է ամոթխած հայացքներով պաշտպանել մի քանի անձանց մասնավոր շահը և օգտագործվել` հանրային տարածքը հանրությունից պաշտպանելու համար:
Կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին անդադար գալ Մաշտոցի պուրակ և շատանալ` հաստատելով և վերանվաճելով ՀՀ քաղաքացու ՀԱՆՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ Սահմանադրական իրավունքը: Ձեր ներկայությունը պուրակում ԻՆՔՆԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Է` հանուն ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ: – – – –
ՄԵՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ.
– Մաշտոցի պուրակը պահպանել որպես հանրային կանաչ տարածք
– Ապամոնտաժել խանութները և բարեկարգել
տարածքը
ՄԱՇՏՈՑԻ ՊՈՒՐԱԿԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԵՎ ՆՈՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱԶԱՏ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ
ՊԱՇՏՊԱՆԻ´Ր ՔՈ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀԸ ԵՎ ՆՎԱՃԻ´Ր ԻՐԱՎՈՒՆՔԴ
ԱՐԻ´ ՄԱՇՏՈՑԻ ՊՈՒՐԱԿ

Միացի՛ր քաղաքացիական շարժմանը
Գտիր մեզ Ֆեյսբուքում` Մե՛նք ենք այս քաղաքի տերը

Leave a Comment