Արարատ. Հեռուստատեսությամբ մի բան են ասում, իրականում ուրիշ բան են անում

Եթե պետությունը կանգնած լինի գյուղացու թիկունքին, գյուղացին ստիպված չի լինի  իր հողը կոպեկներով վաճառի, չմշակի և անտերության մատնի: Արարտում կարծիքներ են հնչել այս թեմայի կապակցությամբ:

«Հեռուստատեսությամբ կառավարությունն ասում է` գյուղացիներին մենք ամեն ձեւով ընդառաջում ենք, բերքը կստանան, գումարը կտան, իսկ ներքին կարգով հրահանգ են տալիս ՋՕ-երին, ՋՕ-ն ասում է, փողը չտվեց, ջուր չտաս, թող գնա, բողոքի: Որոշումն իրենց ձեռքին է, գումարը չես տվել, ջուրը չեմ տալիս: Գնա քեզ պատեպատ տուր »,- ասում Արարատի ՇՊԱԿ-ի պատասխանատու Տիգրան Մաթեւոսյանը:

«Եթե ինչ-որ տեղ, գյուղացիների պահանջով եմ ասում, պայմանագիր կնքվի գյուղացու հետ եւ ժամանակ տրվի, որ գյուղացին աշնանը հողը մշակելուց եւ եկամուտ ստանալուց հետո վճարի վարձերը, ապա բոլորն էլ կմշակեն իրենց հողերը: Բայց երբ սկզբից պահանջում են բոլոր վարձերը, գյուղացին չի կարողանում վճարել. նրա տուն ոչ մի լումա չի մտնում»,- առաջարկում է Սեդա  Դարբինյանը:

 

Leave a Comment