Ուժը խեղճերի վրա է պատում

Youtube-ում անհայտ հեղինակի կողմից տեղադրվել է տեսանյութ, որտեղ այն մասին. սոցիալապես անապահով մի բնակիչ պատմում է, որ ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչը ստիպում է իրեն վճարել 92 հազար դրամ տուգանք հատած մեկ հացենու համար: «Youtube»-ում տեսանյութի տակ նաեւ գրված է. «Հակոբ Սուքիասյանը Խ. Հայրիկ փողոցի բնակիչ է: Մեկ տարի առաջ է կնոջ հետ եկել ՌԴ-ից՝ որդուն հուղարկավորելու պատճառով: Ոչ մի կոմունալ պայմաններ չունեն: Փետրվար ամսվա սկզբին Հակոբին հյուր էին եկել աղջիկն ու մեկ տարեկան թոռնիկը: Տան ցրտի պատճառով, նաև վառելիքի բացակայության պատճառով կտրել էր մի հացենի «Ջուջուպուլուզ») և տուգանվել 92.000 դրամով: Նա ի վիճակի չէ մուծել տուգանքը: Ես հորդորում եմ բոլոր բարի մարդկանց ՕԳՆԵՆՔ ՀԱԿՈԲԻՆ, որպեսզի նա ևս չդառնա այս քաղաքի անարդարության ևս մեկ զոհը»:

Leave a Comment