Որպես առողջարան և զբոսաշրջային վայր Ջերմուկն ունի երկար պատմություն:

Որպես հանքային ջրերի առողջարան և զբոսաշրջային վայր, Ջերմուկն ունի երկար պատմություն: Խորհրդային միության օրոք այն ձեռք էր բերել բուժիչ զբոսաշրջության և հանքային առողջարանի համբավ: 1945 թվականին արդեն Ջերմուկը դարձել էր ողջ Խորհրդային միության հանրաճանաչ առողջարանային հանգստավայրը` ի ցույց դնելով բուժիչ հանքային ջրերի իր բացառիկ հարուստ պաշարները: Արդեն 1970թ Ջերմուկը ընդունում էր տարեկան 25,000-30,000 այցելուների, որոնց թվում էին բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև այցելուներ ողջ Խորհրդային միության տարածքից: Որոշակի դադարից հետո,վերջին մի քանի տարիների ընթացքում կրկին զբոսաշրջությունը Ջերմուկում  զարգացում է ապրել: Հիմնվելով նոր գլխավոր հատակագիծի վրա` նախատեսվում է Ջերմուկը վերածել տարածաշրջանում դահուկասահքի և հանքային ջրերի ամենահանրաճանաչ առողջարաններից մեկը՝ բացառիկ հյուրանոցային և ժամանցային հարմարություններով, ինչպես նաև Հայաստանի համար աննախադեպ ծառայությունների մատուցման մակարդակով: Այսօր արդեն նկատելի են քաղաքի հետ կատարվող բարեփոխումներն ու փոփոխությունները, որոնցով էլ պայմանավորված է զբոսաշրջիկների  թվի աճը, որին նպաստում են նաև քաղաքում կառուցվող նորանոր հյուրանոցները և ժամանցային վայրերը` նախատեսված տարբեր տարիքի և տարբեր հետաքրքրություններ ունեցող այցելուների համար:  Այսօր Ջերմուկը նորովի է ներկայանում աշխարհին և իր հյուրընկալ դռներն է  բացում բոլոր հյուրերի և այցելուների  առաջ:
watch?feature=player_detailpage&v=8uqg9vDzpOA

Leave a Comment