Մոզրովի քարանձավում փլուզումներ են գրանցվել

Անտերությունից փլուզվել է Վայոց Ձորի  մարզում գտնվող Մոզրովի քարանձավը:Այդ մասին  facebook.com  սոցիալական ցանցում    ահազանգեցին մի շարք  ակտիվիստներ:Բնապահպան ` ակտիվիստ  «Հայկական էքստրիմ ակումբ»-ի նախագահ Գոռ Հովհաննիսյանը  մեզ հետ զրույցոմ  բացատրեց Մոզրովի քարանձավի ներկայիս վիճակը:Նրա խոսքով  քարանձավը գտնվում է  վերջնական բարձիթողի վիճակում,ավելի վատ  լինել չէր կարող :Մեջից  ահագին աղբ ենք հանել:  Առաջին սենյակում` նախամուտքում, փլուզումները միանգամից աչքի էին ընկնում:
Մուտքի սենյակում ամեն ինչ ավելի սարսափելի էր` առաստաղը ճաքճքած էր և կարող էր ամեն վայրկյան թափվել ներքև:
Առաջին դահլիճում` ջրվեժների սրահում, փլուզումների հետևանքով ահագին փոշի էր ներթափանցել:
Դուրս գալուց հանդիպեցինք այն մարդկանց, ում մշակույթի նախարարությունը ԶԼՄ-ում ներկայացրել էր որպես ներկայացուցիչ: Նրանք այցելել էին ոչ թե քարանձավին, այլ հենց նրա մուտքին   քանի որ, ֆիզիկապես   ի վիճակի  չէին  ներքև   իջնելու  և ոչ էլ պատրաստվում  էին:Ուղղակի  կանգնել  և ներքև  էին  նայում:Խնդրեցինք   նրանց օգնել  մեզ հետագա  գործերում  և նրանք համաձայնեցին:
Հենց սկսենք գործը, նրանց անպայման տեղյակ ենք պահելու և սպասենք աջակցության: Գոռ Հովհաննիսյանը  նշեց  նաև Մոզրովի   քարանձավի վերաբերյալ իր    պլանները  . մաքրել վերևից կախված պոտենցիալ ընկնող քարերը, փակել մուտքը, սահմանափակել ելումուտը և նշանակել հսկող, ով հանդես կգա նաև որպես ուղեկցորդ:
Հուսով եմ որ Մշակույթի   նախարարությունը կտա իր համաձայնությունը և երկար չենք սպասի, քանի որ հիվանդ քարանձավին շտապ բուժում է հարկավոր:Ամփոփեց բնապահպան`  ակտիվիստ ,,«Հայկական էքստրիմ ակումբ»-ի նախագահ Գոռ Հովհաննիսյանը:

                             

Լուսանկարները` Գոռ Հովհաննիսյանի

 

Leave a Comment