Mar
17
2012
«Ամուլսարի ոսկու հանքի ազդեցությունը Ջերմուկ առողջարանային քաղաքի վրա»
“Մարտի 13-ին «Ջերմուկի զարգացման կենտրոն»ը Ջերմուկ առողջարանային քաղաքում կազմակերպեց համաժողով` «Ամուլսարի ոսկու հանքի ազդեցությունը Ջերմուկ առողջարանային քաղաքի վրա» թեմայով: Համաժողովին մասնակցեցին Ջերմուկի քաղաքապետարանի ղեկավարությունը, գործող առողջարանային համալիրների ղեկավարները,
բժիշկներ, իրավաբաններ, երկրաբաններ, աշխարհագետներ, ակտիվ երիտասարդներ, բիզնեսի ներկայացուցիչներ: Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոթիմ» ընկերության ներկայացուցիչները հրաժարվեցին մասնակցել համաժողովին: Հաշվի առնելով հարցի կարեւորությունը` «ԷկոԼուր»-ը ներկայացնում է «Ջերմուկը եւ Ամուլսարի նախագիծը» թեմայով տեսանյութերի շարք: Առաջին նյութը ներկայացնում է Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի ելույթը”:
Leave a Comment