Վտանգված է Մարց գետը

Ամառային ամիսներին Մարցա ձորը վերածվում է քաղաքի տապից փրկվելու դրախտային վայրի: Մարցից մինչև Լորուտ ընկած տարածքում գետի ափին կարելի է ամբողջ օրեր անցկացնել, ընդ որում անվճար: Սակայն հնարավոր է , որ դա մնա իբրև գեղեցիկ հուշ, քանի որ շուտով Մարց գետը կդադարեցնի իր գոյությունը: Մարցի Իգատակ հանդամասից  նախատեսվում է գետի ջուրը խողովակներով տեղափոխել մինչև գյուղի տակ գտնվող կամուրջը և այստեղ ՀԷԿ կառուցել: Արդյունքում 5-6 կմ տարածության վրա գետը լավագույուն դեպքում կվերածվի մի բարակ առվի, ուր նույնիսկ ծտերը չեն կարող թրջվել, ուր մնաց, թե մարդը լողանա:

Comments
  • EcoLur says:

    по сигналу тревоги Эколур направил запрос министру охраны природы Араму Арутюняну

Leave a Comment