Ջերմուկում իսկական ձմեռ է:
Ջերմուկյան ձմեռը իր տեսակի մեջ այլ է և անկրկնելի: Երբ ամեն ինչ ծածկվում է մեկ մետրից ավելի սպիտակաթույր ձյան շերտով, որին սակայն ուղեկցում է պարզ, կապույտ երկինքն ու աչք շլացնող արևը: Վերջին մի քանի տարիների ընթացքում Ջերմուկում աճել է ձմեռային զբոսաշրջությամբ հետաքրքրվող մարդկանց թիվը: Վերջին մի քանի տարիներին վերազինված նորագույն և ժամանակակից սարքավորումներով գործում են Ջերմուկի գրեթե բոլոր առողջարանները` պատրաստ գրկաբաց ընդունելու բոլոր զբոսաշրջիկներին և հյուրերին: Ձձմեռային զբոսաշրջության զարգացմանը նպաստում է նաև Ջերմուկի ճոպանուղին, որը կառուցվել է 2007թ աշնանը ավստրիական Leitner կազմակերպության կողմից: Ճոպանուղու երկարությունը 1000 մ է: Ներքևի և վերևի հենասյուների միջև եղած բարձրության տարբերությունը 400մ է: Տեղերի թիվը `200: Ամենաբարձր կետը գտնվում է 2480մ բարձրության վրա, որտեղ գործում է ռեստորան-սրճարան: ՈՒնի 2 սահուղի: Առաջինի երկարությունը 1450մ է, երկրորդինը`1550մ:Ներքևում գործում է սահատախտակների և դահուկների վարձույթի կետ, նաև սրճարան և ավտոկայանման տարածք:
Բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են դահուկային սպորտով և գնահատում են ձմեռային գեղեցիկ բնությունն ու մաքուր օդը` հրավիրում ենք Ջերմուկ:
Քաղաքի մասին առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք քաղաքի պաշտոնական ինտերնետային կայք http://jermukcity.am հասցեով :