Ուխտագնացություն` Սպիտակավոր եկեղեցի

Հունիսի 18-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել էր ուխտագնացություն Սպիտակավոր եկեղեցի /Սուրբ Կարապետ/, որտեղ գտնվում է Գարեգին Նժդեհի գերեզմանը:

Մասնակից 400-ից ավել հանրապետական երիտասարդները մեկնել են Վերնաշեն գյուղ, որտեղից ոտքով բարձրացել դեպի Սպիտակավոր: Այնտեղ երիտասարդները հարգանքի տուրք են մատուցել Գ.Նժդեհի հիշատակին` ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելով մեծ հայորդու շիրիմին: Այս մասին տեղեկացնում են ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից:

Ըստ աղբյուրի, արդեն ավանդական դարձած այցելության ժամանակ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Գ.Նժդեհի շիրիմի մոտ իրականացրել է նաև ՀՀԿ-ի շարքերը նոր անդամագրված 250 երիտասարդների անդամատոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Կուսակցական տոմսերը երիտասարդներին շնորհել է ՀՀ վարչապետ, ՀՀԿ խորհրդի և գործադիր մարմնի անդամ Տ.Սարգսյանը: Խորհրդանշական էր այն փաստը, որ անդամատոմսերը շնորհվում էին Գ.Նժդեհի 125-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

Leave a Comment