Մոսկվա-Թեղուտ՝ աշխարհը սպասում է մեզ…

 

Այս այցը մեզ համար շատ կարևոր նշանակություն ուներ: Մոսկվայից բացի Թեղուտի թեման ակտուալ քննարկումների առիթ էր դարձել նաև Գերմանիայում և ԵԽԽՎ-ի համագումար նիստի ժամանակ:  Եղիա Ներսիսեսյանը՝ Մոսկվայում, Արփինե Գալֆայանը՝ Գերմանիայում, Զարուհի Փոստանջյանը՝ Ստրանսբուրգում: Արդյունքերը բավականին շոշափելի են: Տեղի են ունեցել օրենքի խախտումներ,և բազմաթիվ բացթողումներ, բայց  այս անգամ  Թեղուտի փրկության կանչը լսելի դարձավ նաև Հայաստանի սահմաններից դուրս:

Հասարակության մեջ մեծ հնչեղություն  ստացավ հատկապես մոսկվայաբնակ հայ համայնքի երիտասարդության շրջանակներում  տեղի ունեցող քննարկումները, քանի որ Վալլեքս գրուպը  ներկայացուցչին հարկ էր համարել գործուղել այնտեղ՝ միջոցառման ժամանակ ելույթ ունենալու փորձ էր արվել, առանց ծրագրի կարգ ու կանոնը հարգելու: Արփինեն Գերմանիայում Կանաչների կուսակցության հետ հանդիպմանը ներկայացրեց Հայաստանում  կատարվող բարբարոսության մասին: Այն սպասնդի, որ սպասվում է  մոտ ժամանակներս… Այնտեղի երիտասարդ կանաչնեըը նույնպես մեծ սիրով պատրաստ են գալ Հայաստան՝ խնդրին մոտիկից ծանոթանալու համար:

Ստրասբուրգում  շրջանառության մեջ է դրվել մի փաստաթուղթ, որը ներկայացնում է «Թեղուտի տեխնածին բնապահպանական աղետի ծրագրի դատապարտումը», այս փաստաթղթին են միացել իրենց ստորագրություններով 27 պետություն ներկայացնող 44 պատվիրակներ, որոնք «Հայաստանի կառավարությունից պահանջում  են անվավեր ճանաչել Թեղուտի հանքի շահագործման վերաբերյալ բոլոր որոշումները»:

Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը  պատրաստվում է շարունակել  քննարկումների տարածաշրջանը: Բազմաթիվ հրավերներ են  ստացվել աշխարհի տարբեր ծայրերից, Կանադա, Ֆրանսիա,  ԱՄՆ, Սանկտ Պետերբուրգ… Ո՞րը կլինի հաջորդ կանգառը… Մինչև մեզ չհաջողվի կասեցնել  այս չարաբաստիկ որոշումը և ի վերջո հաշվի նստել մեր կարծիքի հետ , մենք կանգ չենք առնելու…

Leave a Comment