Թեղուտի աղետը

Բնապահպանները և Բնապահպանական կազմակերպությունները անհանգստացած են Թեղուտի անտառների ոչնչացման համար:Թեղուտի պաշտպանության համար ստեղծվել են մի շարք բնապահպանական շարժումներ:Հանքի շահագործման արդյունքում կգոյանան մոտ 500 մլն. տոննա վտանգավոր նյութերի պոչանք և 600 մլն. տոննա այլ թափոններ,ինչպես նաև հանքավայրի շահագործումը կարող է հանգեցնել մի քանի հարյուր հեկտար լեռնային անտառների կորստի, ջրային ռեսուրսների չորացման, հողերի էրոզիայի և ամբողջական էկոհամակարգերի, այդ թվում` անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների ոչնչացմանը:

“Արմենիան Քափր փրոգրամ” ընկերության 2005թ. կազմած և ՀՀ բնապահպանության նախարարության փորձաքննությանը ներկայացված Թեղուտի լեռնահարստացման կոմբինատի շրջակա միջավայրի վրա ազդեծության գնահատումը՚ ծրագրի նաև 2006 թվականի ՙԱշխատանքայաին նախագիծ՚ի փորձագետ կենսաբանական գիտությունների դոկտոր Հ.Հ. Գ.Ա.Ա. Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի առաջատար գիտաշխատող Մարտին Ադամյանի փորձաքննական եզրակացության:

Թեղուտ – Շնող գյուղերի վարչական սահմանները բնապահպանական տրամաբանությամբ անբաժանելի մասն են Լոռու ողջ մարզի, հանրապետության տարածքի գլոբալ առումով նաև հարավային Կովկասի բնաշխարհի կենդանի ու անկենդան բաղադրիչներն են` ագուցված գենետիկական ու ֆիզիկական շփումներով: Հետևաբար փորձաքննական մեր դիտարկումները, դատողություններն ու եզրահանգումները չեն կարող սահմանափակվել միայն Թեղուտ – Շնող տարածքի մասնակի ֆաունայի վերծանմամբ` կապված լեռնահարստացման կոմբինատի շինարարության և շահագործման արդյունքում առաջացած բացասական ազդակների հայտնվելու հետ: Դրանք հանրապետության և դրանից դուրս ողջ տարածաշրջանի Կենսաբանական շղթայի օղակներն են`ամրապնդված ու երկուստեկ հավասարակշռված դրական ու բացասական ազդեցություններով: Յուրաքանչյուր անգամ երբ հարց է առաջանում բարոյահոգեբանական, նյութատնտեսական ու գիտական գնահատանքի արժանացնել բուսակենդանական համակարգի կորուստները անմիջապես վկայակոչում ենք խոցելի կամ կարմիր գրքում գրանցված տեսակների հնարավոր անհետացման փաստը, մոռացության տալով, որ դրանց գոյության առաջին նախապայմանը առողջ անբողջական բնություն ունենալն է` նրա տարրերի ցեմենտող այն շաղախը, որի բացակայության պարագայում Տավուշ-Լոռի մարզերի (Թեղուտ-Շնող տեղանքի) հանքաբացման շահագործումը կբերի Գուգարաց լեռնաշխարհի ևս մեկ մահաբեր աղետի, որը միանալով Ալավերդի պղնձամոլիբդենային կոմբինատի արտանետումներին, կոշտ ու հեղուկ վնասակար թափոնների լցոններով ռադիոակտիվ տարրերի երկրի երես հանելու հավանականությամբ դառնում է վտանգավոր:  Այստեղ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված ողնաշարավոր կենդանիների 14 տեսակներ են տարածված ¥Կովկասյան մայրեհավ, վայրի հնդկահավ, մոխրագույնկռունկ, սև փայտփոր, միջերկրածովյան կրիա, անդրկովկասյան տրիտոն, ցախաքլորավորս և այլն:) Տես աղյուսակ N1. Մարդածին ազդակների հսկայածավալ այս զանգվածը անարգել գերհզորանալու անկասությամբ, դանդաղ երկարատև, արագ կարճատև որակական ու ֆիզիկական քայքայումների զոհ են դարձնում շրջակա ու հարակից տարածքների կենսամիջավայրի` թույլից դեպի թվացյալ կայուն բաղադրիչները, միկրոօրգանիզմներից մինչև բուսակենդանական համակարգի ամենակատարյալ միավորները` մարդը և բարձր դասի ողնաշարավորները:

Հայաստանի հանրապետության ողջ տարածքում նաև Հարավային Կովկասում լայն տարածված սև մանգաղաթևը բնադրատարածքից կարող է հեռանալ 50-150և ավելի կիլոմետր հայտնվելով Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի և այլ երկրների տարածքներում: Անգղները 10-30օր սովը զսպելով կարող են կտրել մինչև 500կմ տարածություն: Նման շփումները անկառավարելի են ու օրինաչափ վտանգավոր` չարիքը ինչպես մեր երկրի այնպես էլ հանրապետությունից դուրս այլ երկրների տարածք հնարավոր ներմուծելու տեսակետից: Այս փաստերը հաստատված են թռչունների օղակավորման հստակ տվյալներով:

Սակայն դեպք մարդկային աղմուկից մինչև հզոր մեխանիզմների հռնդյուններն ու պայթեցումները: Դրանք առկա են հանքաբացման առաջին իսկ օրվանից և կայուն ազդեցությամբ են գործում մինչև հանքաշահագործման ավարտը: Հետևաբար կենդանական աշխարհը դատապարտված է գտնվելու ձայնային հզոր ֆոնի մշտական ազդեցության տակ:Այստեղ հիմնական պատճառը ձայնի արագ տարածման հնարավորությունն է (վարկյանում 240մ), որը տասնյակ անգամ գերազանցելով կենդանու փախուստի արագությունը (30-50կմժամ) չկարողանալով ձերբազատվել դրա ազդեցությունից մահաբեր է դառնում դրանց գոյության համար:
Օգտվելով կենդանիների վարքագծի վրա ազդող ձայնային այս ֆենումենից 1960-ական թվականներին Չինաստանի կառավարությանը հաջողվեց երկիրը մաքրել տնային ճնճղուկների երամներից, որպես վնասատուների ոչնչացմամբ, սակայն տարիներ անց հակառ որոշմամբ ձեռնամուխ եղան ճնճղուկների համակեցության վերականգնմանը, որպես վնասատու միջատների դեմ կենսաբանական պայքարի միջոց: Նման դեպքերը բազմից վտանգել են ու շարունակում են գործել Հայաստանի տարածքում և ավելի մեծ ծավալների կհասնեն Թեղուտի շահագործման ընթացքում: Այստեղ տուժողը ֆաունայի ողջ համակարգն է հատկապես դրա վտանգված ու Կարմիր գրքում գրանցված տեսակները` չղջիկներ, կովկասյան գորշ արջ, անտառային կատուն, խայտաքիս, օձակեր արծիվ, հովազ, գառնանգղ, մայրահավ), թվով 42 տեսակի կարմիր գրքայիններ(աղյուսակ-1): Բազմաթիվ են օրինակները , երբ ստրեսի առաջին իսկ պահից այն մահաբեր է դառնում կենդանու համար: երի դասական այս օրինակաները բավարար հիմք են հասկանալու թե± կենդանական աշխարհի մասնավորապես թռչունների) համաշխարհային շփումները, ինչպիսի վտանգներ կարող են մատուցել քաղաքակրթությանը: Անդրադառնանք Թեղուտ –Շնող հանքաբացման ու շահագործման ընթացքում այն անկախատեսելի երևույթներին, որ իր վրա է կրելու տեղի ու շրջակա միջավայրի բուսակենդանական աշխարհը:Այդ ազդեցությունների բացասական օրինակները բազմաթիվ են, բազմաբնույթ, վտանգահարույց ու պարտավորեցնող: Դրանք մեր կողմից դասակարգվել են ստորև բերված 3 հիմնական ոլորտների կենդանական աշխարհի վրա ազդեցություններին:

 

Ոլորտի այս միջավայրը ամբողջությամբ ներկայացված է կոշտ ու հեղուկ թափոնների կուտակումներով առաջնային լանդշաֆտների տեսապատկերի այլափոխմամբ ու այլանդակմամբ: Այստեղ ծառահատումների ու բուսականության կորստի, խոնավության ծայրաստիճան անկման հետևանքով ոչնչացման վտանգի առջև կհայտնվեն բազմաթիվ կենդանատեսակներ թռչուններ , ձեռաթևավորներ, երկկենցաղներ, սողուններ, խոշոր կաթնասուններ, լուսան, վայրի կատու, խայտաքիս, գորշ արջ, ջրասամույր, այծյամ, ազնիվ եղջերու,) բաց տարածքներին բնորոշ տեսակներ: Դրանք մասնավորապես վերաբերվում են թռչունների ճնճղուկանմանների ներկայացուցիչներին մոտ 100 տեսակ): Գիշատիչ թռչունների պաշտպանությանը ուղղված Գոշի

դատաստանագրքում ասված է, որ արծվի բնից ձագերը ու մայր թռչունը վերցնող անձը դատապարտվում է այնքան տարվա ազատազրկման, որքան տարի այդ թռչունը կարող էր սերունդ տալ : Գոշի դատաստանագիրք – 13-որդ դար): Մեր երկար տարիների հետազոտությունների հաշվարկների արդյունքում պարզվել է, որ մեկ ծառը ընդունակ է բազմացման շրջանում ապահովել առնվազն մեկ թռչունի ընտանիքի կենսունակությունը 2-3 և ավելի տարիների ընթացքում: Հետևաբար, եթե Թեղուտի տարածքում հատվող ու ջրասակավությունից չորացած 360000 Սանասարյան 2008, Ավագյան2008) ծառերից յուրաքանչյուրը այսօր կարող է նպաստել երեք թռչունների գոյատևմանը ապա ծառերի ընդհանուր թվի հաշվարկով այն կկազմի 1080000 թռչուն:

1993 թվականի հետազոտություններով արդյունքում Թումանյան գյուղի տարածքը հատող խաչմերուկի հարավ-արևելյան ժայռապատնեշի խորշերում հայտնաբերված է 11 զույգ սպիտակագլուխ անգղների բնադրագաղութը, անթրոպոգեն ազդակների խիստ բեռնվածությամբ աստիճանաբար մարեց և 2006 թվականից ի վեր անհետացավ նոր բնադրագաղութ ձևավորելով նախկինից 5կմ դեպի հարավ-արևելք:Լեշակերների նման տեղաշարժ-երի հաճախականության երևույթը արդյունք է միջավայր բացասական ազդեցությունների ճնշման տակ առաջացած խաթարումների, որոնց շարունակականության հետևանքով առաջ է գալիս տեսակի սովորական աչքի համար անտեսանելի անհետացման փաստը:

Թեղուտի նախագծում բերված ծավալներով անտառահատման տարածքը 240հա Ավագյանի 2008) վկայությամբ անտառի վերին գոտում ջրի բացակայության հետևանքով չորացած ծառերի հաշվին կկազմի հիշյալ թվի եռապատիկը 720հա): Ամայացված այս ծավալները կընդլայնվեն ավելի քան 360000 չորացած ծառերի հաշվին:

Աղետալի ծառաթափումը կբերի տարածաշրջանի ֆաունայի ու ֆլորայիª մեր հաշվարկներով մեկ երրորդից ավելի տեսակների անհետացմանը: Ցավալի է որ դրանց թվում են տարբեր նշանակության Կարմիր գրքում գրանցված և գրանցման կարիք ունեցող անտառային ու տեսակներ:

Մայրեհավ,սպիտակագլուխ անգղ, մարգահավ, թավշաոտ բու, սև փայտփոր,սպիտակափող սոխակ,կարմրաթև մագլցող, ազնվասարեկ քարարծիվ, բալոբան, ցախաքլորոորս, կովկասյան գորշ արջ, անտառային կատու, տրիտոն, կովկասյան ազնիվ եղջերու և այլն) դրանք բոլորը սնվում, բազմանում են անտառի հաշվին ու պաշտպանվում գիշատիշներից : Անտառազանգվածի մերկացումը միջազգային Կարմիր գրքում գրանցված, աշխարհում միայն Հարավային Կովկասի սահմաններում տարածված են դեմ Կովկասյան մայրեհավի մոզայիկ տեսքով բնադրաօջախների կենսապայմանների անհաղթահարելի ճեղքվածք է, որը

վերջնականապես կարգելափակի է գենետիկական շփումների հնարավորությունները: Անտառի թռչունների տեսակային կազմի ամենամեծ խումբը կազմում են ճնճղուկանմանները: Դրանք աշխարհում հայտնի են որպես անտառի սանիտարներ ու վնասատու միջատների դեմ կենսաբանական պայքարի լավագույն միջոց:

Հաստատված է, որ դրանց բացակայությունը անտառում բերում է միջատների, տերևակեր թրթուրների համատարած բազմացմանը, որի դեմ պայքարի միջոցները չափազանց թանկ են ու աշխատատար: Թռչունների այս խումբը, որոնք անտառի կենդանիներից ամենաբազմազանն է և համարվում է կենսաբանական այն մամլիչը, որը կանխարգելում է վնասատու միջատների չափից ավելի բազմացումը: Փորձեք ականատես լինել թե դրանց 70-ից ավելի տեսակները ինչպիսի ջանասիրությամբ ու պրպտումով են մաքրում թուփը, ծառը ու վերջապես ողջ անտառը վնասատուներից կհամոզվեք որ իրոք սովորական կկուն միակ միջոցն է կաղնու, ոսկ ւտի մազածածակ թրթուրի մասայական ոչնչացման գործում:

Անտառի գիշատիչ թռչուններից անտառաբու, բվիկ, ականջավոր բու, բվեճ) յուրաքանչյուրը ամեն օր գիշերային ժամերին ձագերի ու սեփական պահանջը բավարարելու համար իզորու է որսալու 10-15 մկնակերպ կրծողներ:Դժվար չէ հաշվարկել թե օրվա, ամսվա ու տարվա կտրվածքով որքան կրծողներ կոչնչացվեն: Ինչպես կարող է մարդը իր վրա վերցնել վնասատու կրծողներից անտառը մաքրելու այս պարտականությունը: Իհարկե թունաքիմիկատների միջոցով: Այս գործին մեծ նպաստ են բերում ցերեկային գիշատիչ թռչունները և գիշատիչ կաթնասունները կզաքիս, փորսող, անտառային կատու) և այլն: Այսպիսով գործունեության ընթացքում հազարավոր տոննա վնասատու կրծողներ են, որի մաթեմատիկական հաշվարկները անիմաստ են քանզի ամեն ինչ ակնառու է; Թեղուտի անտառահատումները պոչանքների ու կարծր ապառների ամբարումը նպաստավոր պայմաններ կարող են ստեղծել մուտացիայի ենթարկված ավելի ագրեսիվ մկնակերպ կրծողների արագ ու մեծ պտղաբերությամբ սերնդի զարգացման համար բնահողի անողնաշարավորների ֆաունայի կորստի: Ցավալի է որ անտառի տարածքի նման այլափոխումները, որպես ամայացված անտառագոտի կարգելակեն նախկինում Հայաստանում լայն տարածում ունեցող ազնիվ եղջերուի այսօր պարբերաբար հանրապետության տարածք թափանցելու հնարավորությունը: Այս երևութը առկա էր վերջին տաս տարիների ընթացքում և կենդանու Վրաստանից դեպի Հայաստան անցման ճանապարհների դարպասներն են Հյուսիսային անտառներ, մասնավորապես Թեղուտ-Շնող հատվածը;
Փորձաքննությունը կատարված է իմ համաձայնությամբ և կեղծ եզրակացություն տալու դեպքում ենթակա ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է քրեական պատասխանատվություն:
ԳԱԱ Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի Գիտական կենտրոնի առաջատար գիտաշխատող Կենդանաբանական թանգարանի վարիչ կենսաբանական գիտությունների դոկտոր Մարտին Սիրեկանի Ադամյան:
Լոռու մարզ և հարակից տարացքների ողնաշարավոր կենդանիների ֆաունայի Կարմիր գրքում գրանցված տեսակներ:Տեղեկատվությունը` “Թռչնասերների կենտրոն”ՀԿ-ի նախագահ  Սիլվա Ադամյանի

Leave a Comment