Երբ փշրվում են սահմանները…

Առավոտյան  Մաշտոցի այգում բավականին լարված իրավիճակ էր:  Ոստիկանները, հրմշտելով և բռնի ուժ կիրառելով բնապահպանների նկատմամբ, նրանց դուրս բերեցին  շինհրապարակից: Պարբերաբար արգելվում էր լրագրողներին նկարահանումներ կատարել, խոչընդոտվում էր ազատ տեղաշարժի իրավունքը: Րոպեներ  անց այգում գնալով շատանում էր մարդկանց հոսքը: Բնապահպանները կենդանի պարիսպ էին դարձել երեկվա այն նույն մեքենայի առաջ, որը նորից փորձ էր անում ցեմենտը տեղափոխել հանրային այգու տարածք: Մի կողմից ոստիկաններն էին ճնշում , մյուս կողմից` բեռնատար մեքենան:


Ժամեր անց բնապահպաններին միացան նաև  Գարեգին Չուգասզյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Տիգրան Խզմալյանը,  Զարուհի Փոստանջյանը, Ստոպա Սաֆարյանը, Արմենակ Դովլաթյանը,  ՄԻՊ  գրասենյակի ներկայցուցիչ, բազմաթիվ  քաղաքացիական

նախաձեռնություններ: Մաշտոցի այգի էր եկել նաև հեռու Սյունիքից Քաջարանց գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը: Սահմանները ջջվում են, միացեք պայքարին… Սա  մի քանի ծառեր չեն,  այլ ձեր վաղվա արևից պատսպարվելու  և  թթվածին շնչելու իրավունքը:

 

 

Leave a Comment