Անժամկետ նստացույց Մաշտոցի այգում

 

Հենց նոր Մեր քաղաքը նախաձեռնությունը տարածեց հետևյալ կոչը. “Քաղաքացիական պայքարն այս կետում թեժանում է: Բնապահպան ակտիվիստները, մեր քաղաքի նվիրյալ քաղաքացիները, այս պահին դեռ Մաշտոցի պուրակում են: Ակցիայի մասնակիցները որոշեցին, որ վաղը առավոտյան, ժամը 9:00-ից ակտիվիստների տարբեր խմբեր` ԶԼՄ-ների և ազատ քաղաքացիների մասնակցությամբ, կհսկեն տարածքը երկու-երեք ժամանոց հերթափոխով:

 

Մենք վճռական ենք տրամադրված և պահանջում ենք կրպակների վերջնական ապամոնտաժում, որպեսզի Մաշտոցի պուրակն իր նախկին տեսքով վերադարձվի հանրությանը:

 

Մինչ այս, յուրաքանչյուր ակցիայի ժամանակ ակտիվիստները շինարարության ղեկավարներից պահանջել են ներկայացնել շինարարությունն իրականացնելու փաստաթղթերը և համապատասխան ցուցանակը, սակայն ամեն անգամ շինղեկը կառուցապատման տարածքում չի եղել:

 

Տեղեկացնում ենք, որ այժմ էլ երիտասարդ բնապահպանները մեծ ոգևորությամբ պաշտպանում են  Մաշտոցի այգին:

Չնայած այս ցուրտ եղանակային  պայմաններին բնապահպանները գտնվում են Մաշտոցի այգում, պատրաստել են ծառի արմատներով ձնեմարդ և նպատակ ունեն մնալ այնտեղ այնքան ժամանակ, մինչև որ այգուն չվերադարձնեն իր տեսքը:

 

Leave a Comment