Այգու համար պայքարը շարունակվում է…տեսանյութ


Ակտիվիստներին միացել են Ռուբեն Հախվերդյանը, Սերգեյ Դանիելյանը, Վիոլետ Գրիգորյանը, Արթուր Իսպիրյանը Վարշամ Գևորգյանը և ուրիշներ, իսկ դու միացե՞լ ես…

Արմինե Հայրապետյան.  “Մարդն իր մեջ գիտակցում է,որ կան բաներ, որոնք այլևս կորցնելու է հավերժ, այդ ժամանակ միայն կարող է փորձել գոնե վաղվա համար մի փոքրիկ մոմի լույս պահել: Հույս ունեմ, որ գիտակցությունը դեռ չի մեռել վերևներում…”

Վլադիմիր Բարխոյան. “Իմ համար շատ վիրավորական է, մեր սեփական քաղաքը վերածվել է չգիտես ինչի, այգիները շատ սակավաթիվ են, նույնիսկ չկան քաղաքի կենտրոնում, իսկ այս այգին  վերածվեց ինչ-որ բուտիկների, սրճարանների, այգին պետք է մնա այգի…”

Արթուր Իսպիրյան. “Ուզում եմ  իմ երեխան թթվածին ունենա շնչելու, ուզում եմ ծննդատան նոր ծնվող երեխաները թթվածին շնչեն, ուզում եմ մայրերը թթվածին շնչեն, ուզում եմ այս քաղաքը քաղաքի նմանվի… “

Ռուբեն Հախվերդյան. “Տարոնը կարգին մարդ ա, բայց ես միանում եմ բնապահպաններին. Հիվանդ հալով այսօր գնացել էի երեխեքին մի քիչ որգևորեմ, որ իմանան, որ ես էլ եմ իրենց միացել:”

Սերգեյ Դանիելյան. “Թե ով ոնց է պայքարում, ով է ճիշտ ով է սխալ, ապօրինի է,  թե պօրինի, դա ինձ չի հետաքրքրում, որովհետև օրենքը կարելի ամեն ձև փոխել ամեն վայրկյան, ուրիշ բան, որ մարդկանց կարծիքը հաշվի չեն առնում…”

DJ VAKCINA. “Ես շատ ուրախ կլինեմ, որպեսզի մեր բոլորիս ակտիվութնունը  վերջապես տեղ հասնի,  և ինչ որ սարքել են` քանդեն…”

Արսեն Գրիգորյան. “Ինձ համար անընդունել է այն ամեն ինչը, ինչ որ արվում է…Ես ինքս ապրում եմ Ավան համայնքում և իմ աչքի առաջ անգամ ամենափոքրիկ հողատարածքն անգամ տեսել եմ ինչպես է այդտեղ խոտ ցանվում, ծառ տնկվում, իսկ եղածը  վերացվի, ես դրա հետ կողմ չեմ:”

Մարիամ Շահինյան. “Ես եկել եմ պաշտպանելու իմ այգին, ու իմ մի օրը, որ  ունեցել եմ այստեղ, ես եկել եմ պաշտպանելու այդ լավ օրը, ոչ մեկ իրավունք չունի ինձնից խլի դա…”

Արամո. “Կարծում եմ` սա երկար ժամանակ չի ծառայի, այգին ծառայելու է որպես այգի, իսկապես հաճելի չի, դուք գիտեք ինձ հաճելի է՞…”

Հրանտ Վարդանյան. “Այս քաղաքում մարդիկ են ապրում , մարդկանց համար այգիներ, պուրակներ են պետք նախ և առաջ, և ոչ թե պլաստմասե թուրքական ճաշակով սարքված խանութներ կամ բուծիկներ…”

Գագիկ Շիբոյան Bard. “Մարդ երջանիկ է այն ժամանակ, երբ բոլորն են երջանիկ: Իր չորս մերտրանոց  պատերով տան մեջ, իրա քառասուն տոննա և քառասուն միլիոնանոց ջիպի մեջ, այդ ոսկեղենի մեջ մարդ երբեք երջանիկ չի լինի, որովհետև կողքը մարդիկ ունեն կարիք և չկայացած արդարության տենչ… ”

 

Leave a Comment